«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
___ _____________ 2023 թվական N ____
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21–րդ հոդվածի 4.3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.3. Դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման դեպքում դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը` հիմք ընդունելով տվյալ տարվա և (կամ) նախորդ տարիներին դոտացիայի հաշվարկման ճշգրտված ելակետային տվյալները և (կամ) վերացնելով հաշվարկներում տեղ գտած վրիպումները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը կատարում է տվյալ տարվա դոտացիայի գումարների ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ, որի արդյունքները սույն հոդվածի 4.5-րդ մասին համապատասխան արտացոլվում են առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:»:
Հոդված 2. Օրենքի 21–րդ հոդվածի 4.4. մասից հանել «Ընթացիկ տարվա» բառերը:
Հոդված 3. Օրենքի 21–րդ հոդվածի 4.5. մասից, ինչպես նաև նույն մասի «ա» և «բ» կետերից հանել «ընթացիկ տարվա համար» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
02.10.2023 - 18.10.2023
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1955
Print