ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 49 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծ
-
0 - Agree
-
2 - Disagree
Նախագիծ
Արձանագրային որոշում
-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 49 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագրին, միջոցառումների ժամանակացույցին և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափին հավանություն տալու մասին» թիվ 49 արձանագրային որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության 20 թ.
-ի նիստի N
արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ |
Միջոցառումը |
Կատարման ժամկետը |
Կատարման պատասխանատուներ |
Հնարավոր ֆինանսավոր-ման |
Ակնկալվող արդյունքները |
1. |
Կենտրոնի հզորությունների և անվտանգության չափանիշների սահմանում |
2017 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
Ֆինանսվորում չի պահանջում |
Քննարկման արդյունքում ձևավորվի Կենտրոնի ստեղծման վերաբերյալ միասնական տեսակետ՝ նշելով պահանջները, զարգացման հեռանկարները, ծավալը և այլ հարցեր |
2. |
Ներդրողների ներգրավման նպատակով քննարկումների իրականացում |
2018 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
Ֆինանսվորում չի պահանջում |
Ձևավորված միասնական տեսակետի հիման վրա քննարկումներ իրականացնել ոլորտի առաջատար անդրազգային և տեղական կազմակերպությունների հետ և ձևավորել վերջիներիս կողմից ներկայացված տեսլականը, որի հիման վրա մշակել ծրագրի իրականացման մրցութային փաթեթ, հայտարարել երկու փուլով մրցույթ ։ |
3. |
Երկու փուլով մրցույթի արդյունքների ամփոփում և հաղթողի ընտրություն |
2018 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
Ֆինանսվորում չի պահանջում |
Մրցույթի արդյունքում հաղթողի ընտրություն |
4. |
Պայմանագրի պայմանների մշակում, պայմանագրի կնքում |
2018 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
Ֆինանսվորում չի պահանջում |
Մրցույթի արդյունքում հաղթողի ընտրություն հետ համատեղ պայմանագրի մշակում և պայմանագրի կնքում՝ սահմանելով երկու կողմերի իրավունքները ու պարտականությունները: |
-
Discussed
25.12.2017 - 22.01.2018
-
Type
Protocol decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 8534
Print