«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - Agree
-
275 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 77-րդ կետում «(քաղվածք)» բառից հետո «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 1-ին մասը լրացնել 78-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ: Սույն կետի իմաստով` բանկային հաշվին մուտքագրված և ելքագրված գումարներում չեն ներառվում նույն հարկ վճարողի Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում առկա մեկ բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում առկա մյուս բանկային հաշվին փոխանցված գումարները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 341-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 3-րդ կետում «ներառյալ» բառից հետո «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 4-րդ մասում լրացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«4) բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին կատարված հարցման դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին համապատասխանող բանկային հաշվի քաղվածքը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) ստանալու օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 350․1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 350․1 Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը
1․ Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային տարվա ավարտի օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով։
Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը և տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով:
2․ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջի կամ փոստային կապի (հետադարձ ծանուցմամբ) միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաև դրա ճշտության հաստատումը առևտրային բանկից ստանալու համաձայնությունը:
Եթե հարկ վճարողը հարկային մարմնին տրամադրել է բանկային հաշվի քաղվածքի ճշտության հաստատումը տվյալ հաշիվն սպասարկող առևտրային բանկից ստանալու համաձայնություն, ապա հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքի ճշտությունը հաստատելու նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ տվյալ առևտրային բանկից բանկային հաշվի քաղվածքի ճշտության հաստատումը ստանալու համար: Սույն պարբերությամբ նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը և բանկային հաշվի քաղվածքի ճշտության հաստատման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով:
Սույն մասով սահմանված կարգով հարկային մարմինը անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից բանկային հաշվի քաղվածքները, ինչպես նաև դրանց ճշտության հաստատումը առևտրային բանկից ստանալու համաձայնությունը իրավունք ունի պահանջել.
1) 2023 թվականի հարկային տարվա համար՝
ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից․
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.
2) 2024 թվականի հարկային տարվա համար՝
ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից,
գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
է. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձանցից.
3) 2025 թվականի և դրան հաջորդող հարկային տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։
Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի, ինչպես նաև դրա ճշտության հաստատումը առևտրային բանկից ստանալու համաձայնության տրամադրման կարգը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել 419.1-ին հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 419.1 Բանկային հաշվի քաղվածքի չտրամադրումը
1․ Հարկ վճարողի կողմից Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկային մարմնի հարցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում բանկային հաշվի քաղվածքի, ինչպես նաև դրա ճշտության հաստատումը առևտրային բանկից ստանալու համաձայնության չտրամադրման կամ բանկային հաշվի քաղվածքում Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվության տրամադրման դեպքերում` հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ հարկ վճարողի կողմից հարկային հսկողության ժամանակահատվածի համար հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով արտացոլված իրացման շրջանառության և (կամ) համախառն եկամտի և (կամ) եկամտի առավելագույն գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 2 միլիոն դրամը։
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից հարկային մարմին բանկային հաշվի քաղվածքի, ինչպես նաև դրա ճշտության հաստատումը առևտրային բանկից ստանալու համաձայնության չտրամադրման կամ բանկային հաշվի քաղվածքում Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվության տրամադրման դեպքերում` հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ հարկային հսկողության ենթակա ժամանակահատվածում բանկային հաշվին մուտքագրված գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 4 միլիոն դրամը:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից հարկային մարմին բանկային հաշվի քաղվածքի, ինչպես նաև դրա ճշտության հաստատումը առևտրային բանկից ստանալու համաձայնության չտրամադրման կամ բանկային հաշվի քաղվածքում Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվության տրամադրման դեպքերում` հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ հարկային հսկողության ենթակա ժամանակահատվածում բանկային հաշվին մուտքագրված գումարի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 6 միլիոն դրամը:
- Սույն հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով սահմանված հարկային հսկողության ենթակա ժամանակահատվածում բանկային հաշվին մուտքագրված գումարների վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում` տուգանքի գումարի չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում հարկ վճարողի կողմից հարկային հսկողության ժամանակահատվածի համար հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով արտացոլված իրացման շրջանառության և (կամ) համախառն եկամտի և (կամ) եկամտի առավելագույնը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 428-րդ հոդվածի 2-րդ մասում «402.2-րդ» բառից հետո լրացնել «, 419.1-ին» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածից հանել «, ինչպես նաև հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ դիմումների» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 31.8-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 31.8
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՀԱՆՋԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.24. Բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք չտրամադրելու կամ բանկային հաշվի քաղվածքում օրենքով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը
1․ Բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք չտրամադրելու կամ բանկային հաշվի քաղվածքում օրենքով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով:
- Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո` տասնօրյա ժամկետում:
- Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:
- Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա` գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ դատարանի դատական ակտը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «(բացառությամբ ֆիզիկական անձի)» և «կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.8-րդ գլխով սահմանված կարգով» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
02.10.2023 - 17.10.2023
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 5456
Print