ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

 

     Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-7-Ն) ՀՀ օրենքով, որով նախատեսվում է կարգավորել նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով՝ ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը և սահմանային տեղերի փոփոխությունը:

     3.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

    2022 թվականի սեպտեմբերի 22-ին ընդունված «ՀՀ կառավարության 2009 հուլիսի 9-ի 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1480-Ն ՀՀ կառավարության որոշման 9-րդ և 10-րդ կետերով սահմանված է, որ կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվությունը) սահմանվում է լիցենզիայի ներդիրում և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր՝ գործընթացը կապելով «Լիցենզավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2.1 մասի պահանջի հետ, համաձայն որի լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: Քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն կրթական ծրագրերի լիցենզավորմանը վերաբերող առանձնահատկությունները և չեն էլ կարող սահմանվել (քանի որ օրենքն ընդհանուր է տարբեր ոլորտների լիցենզավորման գործընթաց իրականացնելու համար), ուստի այն սահմանվել է ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-7-Ն) ՀՀ օրենքում, որից էլ լիցենզավորման կարգերում նախատեսում ենք ընթացակարգային փոփոխություններ: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հնարավորություն կտա լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել կրթության ոլորտի առանձնահատկությունները, կարգավորել կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ՝ նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով՝ ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը և այլն, առանց որի անհնար է լիարժեք և ամբողջական իրականացնել կրթական ծրագրերի լիցենզավորումը:

   4.Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում լիցենզավորման մի շարք գործընթացներ լիցենզավորման կարգերում ամրագրելով, գործընթացը դարձնել առավել հստակ և արդյունավետ, կարգավորել իրավական ակտերի միջև եղած անհամապատասխանությունը:

5.Ակնկալվող արդյունքը.

Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիցենզիավորման մի շարք գործընթացներ իրականացնելու հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիցենզավորվող կրթական ծրագրերի իրականցման գործընթացը դառնում է առավել արդյունավետ:

      6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

 

 

  • Discussed

    29.09.2023 - 18.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1883

Print