«Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների ԵՎ վիճակագրական տվյալների ներկայացման ԵՎ վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «ժզ» կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
- Հաստատել փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը` համաձայն Հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավելված
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարի 2023 թվականի
“______” “_____________” N –---Ն հրամանի
ԿԱՐԳ
Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների ԵՎ վիճակագրական տվյալների ներկայացման ԵՎ վերլուծության իրականացման
- 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից փոստային կապի ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և հավաքագրված տվյալների հիման վրա վերլուծության իրականացման ընթացակարգը:
- Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հաշվետվությունները տեղեկություններ են պարունակում Հայաստանի Հանրապետությունում փոստի կապի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ` համաձայն Ձև 1-ի:
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան ստորաբաժանումը հաշվետվություններում ներառված տվյալների հիման վրա իրականացնում է վերլուծություն, որի արդյունքում կազմում է ամփոփ տեղեկանք՝ համաձայն Ձև 2-ի:
- 4. Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված տվյալները ամփոփվում և թարմացվում են մինչև յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա ավարտը:
- 5. Վերլուծության արդյունքում ամփոփված տվյալները հրապարակվում է Նախարարության https://hightech.gov.am կայքէջում:
- 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
- 6. Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունները ուղեկցող գրությամբ Նախարարություն են ներկայացնում փոստով կամ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
- 7. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են Նախարարության Էլեկտրոնային փոստի կամ ինտերնետային կայքէջի հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով:
- Էլեկտրոնային փոստով ներկայացման դեպքում՝ հաշվետվության ներկայացման օր է համարվում էլեկտրոնային նամակի առաքման օրը:
- Նախարարության ինտերնետային կայքէջի հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով ներկայացման դեպքում՝ այդ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություն ներկայացրած անձին ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը:
- 10. Հաշվետվությունները էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում՝ հաշվետվություններ ներկայացնող անձինք ներբեռնում են այդ հաշվետվության ձևը Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջից (https://hightech.gov.am), լրացնում և ուղեկցող գրության սկանավորված տարբերակների հետ միասին ուղարկում Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում նշված համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեով:
- Փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ հաշվետվության ներկայացման օր է համարվում նամակը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային դրոշմակնիքի վրա նշված օրը:
- 12. Հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) ձևաչափով, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով:
- 13. Սույն որոշման Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվությունը Նախարարություն է ներկայացվում յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը:
- 14. Ներկայացված հաշվետվությունում սահմանված ձևին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Նախարարությունը տեղեկացնում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը այդ մասին, ովքեր իրազեկելուն օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն պարտավոր են ներկայացնել ճշգրտված հաշվետվությունը կամ հաշվետվությանը կից ներկայացնեն լրացուցիչ պարզաբանումներ:
- 15. Հաշվետվությունում սխալների կամ անհամապատասխանությունների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն:
- 3. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- 16. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում հաշվետվությունները ստանալուց հետո Նախարարության համապատասխան ստորաբաժանումը տասօրյա ժամկետում իրականացնում է հաշվետվությունների վերլուծություն:
- Նախարարությունը սույն կարգի Ձև 1-ում ներառված տվյալների վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`
1) Փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորների թվաքանակի աճի դինամիկան՝ ըստ կիասամյակի.
2) Փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորների աշխատողների թվաքանակի աճի դինամիկան.
3) Նամակագրական թղթակցության աճի դինամիկան` ըստ կիսամյակի.
4) Հիբրիդային առաքանիների աճի դինամիկան` ըստ կիսամյակի.
5) Ծանրոցների քանակի աճի դինամիկան` ըստ կիսամյակի.
6) Արագացված փոստային ծառայության քանակի աճի դինամիկան` ըստ կիսամյակի.
- Սույն կարգի Ձև 2-ով սահմանված ամփոփ տեղեկանքը Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից կից զեկուցագրով ներկայացվում է Նախարարության գլխավոր քարտուղարին` չխախտելով սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը:
- Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ սույն կարգի Ձև 2-ով սահմանված ամփոփ տեղեկանքը Նախարարության հասարակության հետ կապերի բաժնի կողմից հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում:
Ձև 1
Ձ Ե Վ
Փոստային կապի ոլորտի հաշվետվության և վիճակագրական տվյալների ներկայացման
(Կիսամյակային) |
N |
Ցուցանիշի անվանումը |
Չափի միավոր |
Հաշվետու ժամանակաշրջան |
1. |
Փոստային բաժանմունքների (գրասենյակների) քանակը, ընդամենը |
հատ |
|
|
այդ թվում` գյուղական վայրերում |
հատ |
|
2. |
Շարժական փոստային բաժանմունքների քանակը |
հատ |
|
|
այդ թվում` գյուղական վայրերում |
մարդ |
|
3. |
Սուրհանդակային գրասենյակների քանակը, ընդամենը |
հատ |
|
|
այդ թվում` գյուղական վայրերում |
հատ |
|
4. |
Ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային բաժանմունքների քանակը |
հատ |
|
5. |
Էլեկտրոնային առևտրի ծառայություններ մատուցող փոստային բաժանմունքների (գրասենյակների) քանակը |
հատ |
|
6. |
Լոքերների քանակ |
հատ |
|
7. |
Տեսակավորման կենտրոնների քանակը |
հատ |
|
8. |
Աշխատողների թվաքանակը |
մարդ |
|
9. |
Փոստատարների թվաքանակը, ընդամենը |
մարդ |
|
|
այդ թվում` գյուղական վայրերում |
մարդ |
|
10. |
Սուրհանդակների թվաքանակը, ընդամենը |
մարդ |
|
|
այդ թվում` գյուղական վայրերում |
մարդ |
|
11. |
Փոստային ծառայությունների մատուցումից ստացված եկամուտ |
հազար դրամ |
|
12. |
Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտ |
հազար դրամ |
|
13. |
Նամակագրական թղթակցություն, |
հազար հատ |
|
1) |
Հասարակ նամակագրական թղթակցություն, ընդամենը` |
հազար հատ |
|
|
Այդ թվում` ներհանրապետական |
հազար հատ |
|
|
միջազգային մտից |
հազար հատ |
|
|
միջազգային ելից |
հազար հատ |
|
2) |
Գրանցվող նամակագրական թղթակցություն, ընդամենը` |
հազար հատ |
|
|
Այդ թվում` ներհանրապետական |
հազար հատ |
|
|
միջազգային մտից |
հազար հատ |
|
|
միջազգային ելից |
հազար հատ |
|
3) |
Գնահատված արժեքով նամակագրական թղթակցություն, ընդամենը` |
հազար հատ |
|
|
Այդ թվում` ներհանրապետական |
հազար հատ |
|
|
միջազգային մտից |
հազար հատ |
|
|
միջազգային ելից |
հազար հատ |
|
14. |
Հիբրիդային առաքանի |
հազար հատ |
|
15. |
Ծանրոցներ, ընդամենը |
հազար հատ |
|
1) |
Հասարակ ծանրոցներ, ընդամենը` |
հազար հատ |
|
|
Այդ թվում` ներհանրապետական |
հազար հատ |
|
|
միջազգային մտից |
հազար հատ |
|
|
Այդ թվում` միջազգային ելից |
հազար հատ |
|
2) |
Գնահատված արժեքով ծանրոցներ, |
հազար հատ |
|
|
Այդ թվում` ներհանրապետական |
հազար հատ |
|
|
միջազգային մտից |
հազար հատ |
|
|
միջազգային ելից |
հազար հատ |
|
16. |
Արագացված փոստային ծառայություն (EMS) |
հազար հատ |
|
|
Այդ թվում` միջազգային |
հազար հատ |
|
Ձև 2
Ձ Ե Վ
Փոստային կապի ոլորտի հաշվետվության և վիճակագրական տվյալների ամփոփ տեղեկանքի
(Կիսամյակային)
N |
Ցուցանիշի անվանումը |
Չափի միավոր |
Հաշվետու ժամանակաշրջան |
|
Նախորդ տարի |
Ընթացիկ տարի |
|||
1. |
Փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորների թվաքանակը |
հատ |
|
|
2. |
Աշխատողների թվաքանակը |
մարդ |
|
|
3. |
Նամակագրական թղթակցություն, |
հազար հատ |
|
|
|
ներհանրապետական |
հազար հատ |
|
|
|
միջազգային (մտից, ելից) |
հազար հատ |
|
|
4. |
Հիբրիդային առաքանի |
հազար հատ |
|
|
5. |
Ծանրոցներ, ընդամենը, այդ թվում` |
հազար հատ |
|
|
|
ներհանրապետական |
հազար հատ |
|
|
|
միջազգային (մտից, ելից) |
հազար հատ |
|
|
6. |
Արագացված փոստային ծառայություն (EMS) |
հազար հատ |
|
|
|
Այդ թվում` միջազգային |
հազար հատ |
|
|
-
Discussed
29.09.2023 - 14.10.2023
-
Type
Order
-
Area
Postal service
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 2094
Print