Under development
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2023 թվականի N ----------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը սահմանելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
- Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը «հիմնարկ» բառից հետո լրացնել «սահմանված կարգով գործուղման շրջանակներում» բառերով․
- Որոշումը լրացնել նոր 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«2.1 Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացն իրականացվում է ծրագրային ապահովման՝ սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգի միջոցով։»․
- Որոշման հավելվածի 1-ին կետից հանել «միջավայրային գործոնները գնահատող մասնագետի» բառերը․
- Որոշման հավելվածում «սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում» բառերը փոխարինել «սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգում» բառերով.
- Որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «և միջավայրային գործոնները գնահատող մասնագետները» բառերը․
- Որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4․ Տարածքային կենտրոնների տնօրենները՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ստուգում, համադրում, ամփոփում և այցելության համար վճարումն իրականացնելու նպատակով սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգի միջոցով միասնական ձևաչափով (յուրաքանչյուր տարածքային կենտրոնի կողմից մեկ միասնական ցուցակ) ծառայություն են ներկայացնում նախորդ ամսում աշխատողների կողմից կատարված այցելությունների թվի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն՝ համաձայն N 2 ձևի:».
- Որոշման հավելվածի 5-րդ կետում «հաշվետվությունն» բառը փոխարինել «հաշվետվություններն» բառով.
- Որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Ծառայությունը՝ սույն կարգի 5-րդ կետում նշված ֆինանսավորումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով տարածքային կենտրոնների տնօրենների կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվությունների մեջ աշխատողների կողմից կատարված այցելությունների թիվը, վճարման ենթակա գումարի չափը աշխատողների բանկային հաշիվներին է փոխանցում այցելությունների համար վճարման ենթակա գումարները:».
- Որոշման հավելվածի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
- Որոշման հավելվածի Ձև N 1-ից հանել «/միջավայրային գործոնները գնահատող մասնագետ» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
25.09.2023 - 11.10.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1863
Print