Հիմնավորում
«Գենետիկորեն ձեվափոխված օրգանիզմների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի
1․ Ներկա իրավիճակը և իրավական ակտերի անհրաժեշտությունը:
«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2023 թվականի հունվարի 17-ին և Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն լիազոր մարմնին վերապահվում է լիազորություն՝ ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանելու նպատակով։ Հարկ է նշել, որ մինչև Օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում չեն կարգավորվել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործածությունը թույլատրվելու է բացառապես մեկուսացված համակարգերում՝ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով, որտեղ նախատեսվում է մշտադիտարկման իրականացում լիազոր մարմնի կողմից հաստատված ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խորհրդի կողմից։ Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է սահմանել փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները։
2․ Խնդրի սահմանումը։
«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-ի գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների ընթացքում նախատեսվում է մշտադիտարկման իրականացում ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի կողմից, սակայն առկա չէ նշյալ խմբի ձևավորման կարգը, իրավասություններն ու պարտականությունները սահմանող իրավական ակտ։
3․ Կարգավորման նպատակը։
Սույն կարգավորման նպատակն է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների համաձայն ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգի, իրավասությունների և պարտականությունների սահմանումը։
4․ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը։
Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների նկատմամբ կիրականացվի արդյունավետ վերահսկողություն և մշտադիտարկման արդյունքում կապահովվի կենսաանվտանգությունը։
6․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով սահմանվում է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթություններից՝ սննդամթերքի անվտանգության ապահովումը և միջազգային ստանդարտացման համապատասխանեցումը։