Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1427-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

1Անհրաժեշտությունը

Եվրասիական տնտեսական Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման կարգը, թվարկված են բոլոր այն դեպքերը, որոնց համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն կամ չներկայացվեն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և (կամ) նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N  1427 որոշմամբ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մաքսային մարմիններին ներկայացման դեպքերը՝ համաձայն, որի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ

արտահանվող ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգերին` բացառությամբ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի, համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացվում են միայն այն դեպքում, երբ համապատասխանության գնահատման փաստաթղթերով ներմուծման ենթակա ապրանքներն արտահանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ:

Նախկինում սույն որոշման շրջանակներում համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջը կիրառելի է եղել միայն մեկ տեխնիկական կանոնակարգի համար, մինչդեռ ներկայումս ՀՀ-ում առկա են բավարար լաբորատոր կարողություններ որոշման նախագծով սահմանվող ցանկով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման համար։

 

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա    խնդիրները.

Հաշվի առնելով, որ տեխնիկական կանոնակարգման նպատակն է մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը և անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը, ներկայումս ՀՀ-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման բավարար պայմաններ ստեղծելու և լաբորատոր կարողություններ զարգացնելու ուղղությամբ։

Այս պահին սահմանային մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման փաստաթղթերի ստուգում չի իրականացվում, ինչը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման իրավական կարգավորումներին։

 

3Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N  1427 որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու արդյունքում նախատեսվում է 2024թ․-ի փետրվարի 1-ից իրականացնել խիստ հսկողական միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգման մասով, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ՀՀ ներմուծման փուլում չթույլատրել (անհրաժեշտ փաստաթղթի բացակայության պարագայում) ապրանքների ներմուծում  մաքսային մարմինների կողմից։

Միաժամանակ՝ կից ցանկում չնշված՝ ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի մասով ևս հետագայում կիրառելի է լինելու նույն մոտեցումը, կատարվելու է փուլային անցում՝ ապահովելով վերը նշված իրավական պահանջի կիրառելիություն մյուս տեխնիկական կանոնակարգերի դեպքում ևս։ Անցումային ժամանակահատվածը սահմանվել է գործարար շրջանակների իրազեկումը բավարար մակարդակով ապահովելու համար։

4 Կարգավորման նպատակը.

Սույն նախագիծը մշակվել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի (որոնց մասով առկա է  համապատասխանության գնահատման փաստաթղթերի պարտադիր պահանջ) իրականացման համար՝ մարդու առողջության և անվտանգության շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանության ազգային անվտանգության ապահովման և անբարեխիղճ գործելակերպի կանխարգելման նպատակով։

 

     5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և       անձինք.

    Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

                 6  Ակնկալվող արդյունքը

Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության պարագայում արտադրանքի ներմուծման արգելումը մաքսային մարմինների կողմից։

 

     7Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1427-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

 

8Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

Ներկայացվող նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Discussed

    20.09.2023 - 11.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2492

Print