«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված ավարտական փաստաթղթերում ուսումնական պլանով նախատեսված առարկաների ամփոփիչ գնահատականների լրացման տրամաբանության փոփոխությամբ:
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականում լրացնել 5-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:
Ատեստատում կլրացվեն ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:
Նախատեսվում է նաև, որ լրացված բոլոր գնահատականների միջին թվաբանականը «9» կամ «10» լինելու դեպքում և քննական բոլոր գնահատականները «18», «19» կամ «20» լինելու դեպքում՝ վկայականում և ատեստատում կատարվում է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում։ «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում չի իրականացվում, եթե շրջանավարտի գնահատականը լրացվել է վերաքննության արդյունքում։
-
Discussed
18.09.2023 - 04.10.2023
-
Type
Order Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1964
Print