«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի թիվ 844 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
2 - Disagree
Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով, մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ նույն օրենքի 44-րդ հոդվածով, իսկ ազատ պահեստներին ներկայացվող պահանջները՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ կետով: Միաժամանակ, նույն օրենքի նշված հոդվածներում մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ օրենսգրքի համապատասխան կետում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը իրավասություն է վերապահված սահմանելու համապատասխանաբար՝ ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին, ինչպես նաև ազատ պահեստներին ներկայացվող այլ պահանջներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող այլ պահանջներ, նպատակահարամր ենք համարում նշված որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ մաքսային պահեստներում և ազատ պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար համապատասխան պայմանների ապահովման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործունեության համապատասխան պայմաններ ապահովել ժամանակավոր պահպանության պահեստներում, մաքսային պահեստներում և ազատ պահեստներում գործունեթյուն իրականացնող անձանց համար, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության իրականացման արդյունավետությունը:
-
Discussed
21.12.2017 - 08.01.2018
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 8767
Print