Գագիկ Աղաջանյան
15.09.2023
Կոնտեյներներ- հայերեն բեռնարկղկ,տարածված է գրականության մեջ, նվազ հայտնի անվանումն է ՏԱՊԱՆ։
2 - Agree
0 - Disagree
Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) մաքսային մարմինների կողմից երկաթուղային փոխադրողին տեղեկությունների ստացման նպատակով ուղարկվող հարցման ձևաչափը, դրանում պարունակվող տեղեկությունները․
2) երկաթուղային փոխադրողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող տեղեկությունների կազմը․
3) երկաթուղային փոխադրողների կողմից մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման ժամկետը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված համապատասխան դրույթի կիրարկման միջոցով ապահովել միջազգային փոխադրումներ իրականացնող ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտային միջոցների և (կամ) այդպիսի տրանսպորտային միջոցներով փոխադրվող կոնտեյներների վերաբերյալ տեղեկությունների ստացման և դրա արդյունքում արդյունավետ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։
Discussed
11.09.2023 - 26.09.2023
Type
Decision
Area
State revenue
Ministry
State Revenue Committee
Views 1931
Print15.09.2023
Կոնտեյներներ- հայերեն բեռնարկղկ,տարածված է գրականության մեջ, նվազ հայտնի անվանումն է ՏԱՊԱՆ։
15.09.2023
Կոնտեյներների վերաբերյալ տեղեկությունների ստացման և դրա արդյունքում արդյունավետ մաքսային հսկողության իրականացման համար ընդհամենը պետք է վավերացնել 1972 թ․ կոնտեյներներին վերաբերող Ժնեվի կոնվենցիան։ Այս կոնվենցիայով են առաջնորդվում բոլոր Եվրոպական երկրները և խոշորագույն ծովային ընկերությունները։ Մենք չպետք է նոր բան հորինենք,այլ պետք է խաղանք նույն խաղի կանոններով,այդ դեպքուն մենք կաշխատենք ավելի հեշտ և հասկանալի մեր գործընկերների հետ։