««Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» _____________ 2023 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միասնական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 1225-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման վերնագրից հանել «լրացման ու» բառերը.
2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչդատական վարույթին վերաբերող ցուցանիշների համակարգված միասնական վիճակագրություն վարելու, Հայաստանի Հանրապետության նախաքննության մարմինների կողմից ներկայացվող քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը միասնական դարձնելու և դրանք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացնելու ընթացակարգերը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել՝
Հայաստանի Հանրապետության նախաքննության մարմինների կողմից ներկայացվող քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական և զինվորական հանցագործությունների հաշվառման ձևերը (Ձև N 1.1 Մ, N 1.1 Զ, N 1 Մ և N 1 Զ) և դրանց ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:»:
- Որոշման N 1, N 2 և N 3 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Discussed
11.09.2023 - 26.09.2023
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Justice
Views 2054
Print