«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 483-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
12. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվում են միայն դրանից հետո նախաձեռնված քրեական վարույթների վրա: Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով մինչդատական վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրումն իրականացվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
11.09.2023 - 26.09.2023
-
Type
Law
-
Area
Electronic justice
-
Ministry
Ministry of Justice
Views 2805
Print