Add to favourites

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

50%50%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի

1) 7-9-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով,

2) 8-րդ կետում «քննիչ» բառից հետո լրացնել «,քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերը, «նախկին քննիչ» բառերից հետո լրացնել «,նախկինում քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձ» բառերը,

3) 9-րդ կետում «օպերլիազոր» բառից հետո լրացնել «,օպերատիվ-հետախուզական գործունություն իրականացնող պաշտոն զբաղեցնող անձ» բառերով, «նախկին օպերլիազոր» բառերից հետո լրացնել «նախկինում օպերատիվ-հետախուզական գործունություն իրականացնող պաշտոն զբաղեցրած անձ» բառերով,

4) 10-րդ կետում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «փաստաբանական գործունեության վերջին երեք տարվա» բառերով

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-6-րդ մասերում քննիչի կամ փաստաբանի բառերը փոխարինել քննիչի, քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ փաստաբանի բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասում «քննիչի» բառից հետո լրացնել  «,քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «քննիչի» բառից հետո լրացնել  «,քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերը, «օպերլիազորի» բառից հետո լրացնել «օպերատիվ-հետախուզական գործունություն իրականցնող պաշտոն զբաղեցնող անձի» բառերը:

Հոդված 5.  Օրենքի 24-րդ հոդվածի

1)  1-ին մասից հանել 14-րդ կետը.

2) 4-րդ մասից հանել 2-րդ կետը:

Հոդված 6.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Discussed

    11.09.2023 - 26.09.2023

  • Type

    Law

  • Area

    Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2459

Print