«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
6 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության (այսուհետ նաև՝ Վարչություն) դատախազների գերծանրաբեռնվածության վերացման և քրեական գործի (վարույթի) նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եվ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշման հավելված 2-ի 4-րդ կետի կարգավորումներից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը հսկողություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ նաև՝ Կոմիտե) կողմից իրականացվող մինչդատական վարույթների օրինականության նկատմամբ:
Հարկ է նշել, որ Կոմիտեում գործերի քննությունը իրականացվում էր 40 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։ Զուգահեռաբար, գործերի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված 2022 թվականին Կոմիտեի ինքնավար պաշտոնների թիվը կրկնապատկվեց։
Միաժամանակ, Կոմիտեում քննվող գործերի քանակի ավելացմանը և հաստիքների տրամադրմանը զուգահեռ Դատախազության համապատասխան Վարչության հաստիքները մնացել են անփոփոխ։ Մասնավորապես ներկայումս Վարչությունը ընդամենը 13 հաստիքով կազմակերպում է Կոմիտեի մինչդատական վարույթների օրինականության նկատմամբ հսկողությունը: Արդյունքում, Վարչությունը ևս գործում է գերծանրաբեռնվածության պայմաններում, որն ազդում է աշխատանքի արդյունավետ կազմակերպման գործընթացի վրա:
Ասվածը առարկայական ցուցանիշներով ներկայացնելու համար հարկ է նշել, որ 2022 թվականի ընթացքում Վարչության դատախազները հսկողություն են իրականացրել 1198 քրեական գործի (վարույթի) նախաքննության օրինականության նկատմամբ՝ այսինքն, 1 դատախազը հսկողություն է իրականացրել ավելի քան 92 գործի (վարույթի) նախաքննության օրինականության նկատմամբ: Բացի այդ, Վարչության դատախազների կողմից մեղադրական եղրակացությամբ դատարան է ուղարկվել (դատարան է հանձնվել) 85 քրեական վարույթ 203 անձանց վերաբերյալ:
Ուստի, համադրելով նշված թվային ցուցանիշները քննվող գործերի առանձնակի բարդության, ինչպես նաև ներկայումս սույն վարչության կազմում առկա դատախազների թվակազմի հետ՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետը և Վարչության դատախազների թիվը ևս ավելացնել՝ Վարչությանը տրամադրելով 32 նոր հաստիք:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հաստիքների քանակը ավելացնել 32-ով:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունումը հանգեցնելու է պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ֆինանսական միջոցների ավելացումների կամ նվազեցումների, որի վերաբերյալ տեղեկանքը կից ներկայացվում է։
- Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների գերծանրաբեռնվածության վերացմանը՝ այդպիսով ապահովելով վարչության աշխատանքի որակյալ և բնականոն ընթացքը:
-
Discussed
11.09.2023 - 26.09.2023
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Justice
Views 2007
Print