Add to favourites

The draft has been accepted

ներկայացնում «ՀՀ վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

<> -------------- 2017 թվականի N------ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ  հոդվածը.

 

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի <<Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին>> N 532-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված 1-ին հավելվածում՝
  • 5-րդ կետի «դ» ենթակետը «աշխատանքը» բառից հետո լրացնել «, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ:» բառերով.
  • 7-րդ կետի «ա» ենթակետը «պատրաստումը» բառից հետո լրացնել «այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող» բառերով.
  • 8-րդ կետի «գ» ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հարցման կարգով)» բառերով.
  • 9-րդ կետը «նիստերի» բառից հետո լրացնել «և հարցման» բառերով.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-րդ կետ.

«10.1. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում՝ խորհրդի քարտուղարը օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում՝ հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ»  կամ «դեմ» լինելու վերաբերյալ:  Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում՝ խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Discussed

    20.12.2017 - 08.01.2018

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7407

Print