Add to favourites

«ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ ներմուծվող ապրանքների մաքսային  արժեքն այդ ապրանքների վերաբերյալ գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարի­նության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է նույն օրենսգրքի 41-րդ (նույն ապրանքների գործարքի գնի մեթոդ) և 42-րդ (համանման ապրանքների գործարքի գնի մեթոդ) հոդվածներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, մաքսային մարմնի և հայտարարատուի միջև կարող են անցկացվել խորհրդակ­ցություն­ներ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով՝ նույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան արժեքային հիմքի հիմնավոր­ված ընտրություն կատարելու նպատակով: Խորհրդակցությունների ընթացքում մաքսային մարմինը և հայտարարատուն կարող են փոխանակել իրենց մոտ առկա տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ առևտրային գաղտնիքի մասին օրենսդրությունը պահպանելու պայմանով: Խորհրդակցություններն անցկացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված մեթոդներով մաքսային արժեքի որոշման նպատակով մաք­սա­յին մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականաց­ման կարգը սահմանում է Կառավարությունը:

  • Discussed

    08.09.2023 - 23.09.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1984

Print