Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծի ընդունումը պայմանավորված է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի (այսուհետև նաև՝ թվային հարթակ) ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքել աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային հարթակից օգտվելու իրավասություն ունեցող անձանց հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։

  • Discussed

    06.09.2023 - 22.09.2023

  • Type

    Law

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4192

Print

Suggestions

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

22.09.2023

Կարծում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորումն արդարացված չէ և գիտահեն չէ՝ որևէ ապացույց, որ աշխատանքային պայմանագրի տեղադրումը թվային հարթակում բարելավելու է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը գոյություն չունի։ Օրենսդրությունը խախտելու, աշխատողների չգրանցելու կամ օրենսդրության պահանջները ոչ պատշաճ կերպով ներդնելու հակում ունեցող գործատուները, անկախ այս նախագծով առաջարկվող փոփոխությունից, շարունակելու են ապօրինի գործելակերպը։ Աշխատանքային պայմանագիրը թղթայինից թվային դարձնելը այդ վարքագծում որևէ իմաստալից փոփոխություն չի ենթադրի։ Արված չէ նաև միջազգային նմանատիպ փորձի վերլուծություն և հետազոտված չէ թվայնացված աշխատանքային պայմանագրի կապը օրենսդրության վերահսկման բարելավման հետ։ Մեր տվյալներով, բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր միայն թվային հարթակում կնքելու պահանջ դեռևս որևէ պետությունում գոյություն չունի։ Աշխատանքային պայմանագրերը թվային հարթակում պահելը խնդրահարույց է նաև տվյալների գաղտնիության և կիբեր-անվտանգության տեսանկյունից։ Օրինակ, աշխատողի որոշ պարտականությունների կամ որոշ պայմանների մասին տեղեկությունը միշտ չէ, որ ընդունելի է դարձնել թափանցիկ վերահսկող մարմինների համար, մասնավորապես՝ առևտրային գաղտնիքի նկատառումներով։ ՀՀ տեղեկատվական համակարգերի ոչ այդքան բարձր անվտանգային ստանդարտներն էլ ենթադրում են, որ աշխատանքային պայմանագրերը ապահովագրված չեն լինելու տվյալների արտահոսքից։ Բացի այդ հասկանալի չէ, ինչպես է պետությունը պատրաստվում ապահովել, որ ընդամենը մեկուկես տարուց բոլոր աշխատողներն ունենան թվային հարթակներից օգտվելու և թվային ստորագրություններ կիրառելու հմտություններ և կարողություններ, եթե այժմ այդպիսի քաղաքացիները փոքրաթիվ են։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք թվային ստորագրություն կիրառելու համար պահանջվող համակարգչային ծրագրերի, սարքավորումների, նույնականացման քարտերի, և համապատասխան վճարների և դրա հետ կապված տեխնիկական գիտելիքների անհրաժեշտությունը, նշված թվային տեխնոլոգիաների կիրառումը նույնիսկ պետության կողմից չի ապահովվում․ այդ ոլորտում առկա է հետընթաց։ Վերջին տարվա ընթացքում նույնիսկ ֆունկցիոնալ (էլեկտրոնային պահոցով) նույնականացման քարտեր այլևս չեն տրամադրվում, և Կառավարությանից ստացված տեղեկության համաձայն հայտնի չէ, թե քանի տարի հետո է համակարգը լիարժեք գործարկվելու։ Այդպիսով, նախագծով առաջարկվող փոխությունը, կարծես թե, հիմնված է ֆիզիկական իրավահարաբերությունները զուտ թվայնացնելու գերնպատակի վրա, առանց հաշվի առնելու աշխատանքային հարաբերություններում գործնական և իրական իրավիճակը։ Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է առայժմ չընդունվի, փոխարենն անցկացվեն լիարժեք և համապարփակ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի ու փորձագետների հետ, անցկացվի միջազգային փորձի վերլուծություն, և այնուհետև օրենսդրության վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումը կատարել ըստ այդ ստացված գիտելիքների։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

22.09.2023

06.09.2023թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախագծով նախատեսվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերը կնքելու պահանջի հետ մեկտեղ, սակայն, Նախագիծը որևէ արտոնություն չի սահմանում առնվազն աշխատողների համար՝ էլեկտրոնային ստորագրությունները ակտիվացնելու համար «Էկենգ» ՓԲԸ կողմից տարեկան գանձվող ծառայության վճարների մասով։ Թեև ստորագրության ակտիվացման համար տարեկան գանձվող գումարը 3000 դրամ է, այնուամենայնիվ, այն, ըստ էության, պետության կողմից սահմանվող լրացուցիչ բեռ է, որը կարող է էական լինել առաջին հերթին աշխատողների և հատկապես ցածր աշխատավարձ ստացող աշխատողների համար։ Հիմք ընդունելով նշվածը, բացառելու համար նոր համակարգի ներդրման պարագայում աշխատողների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելը՝ առաջարկում ենք Նախագծով և, ըստ գնահատված անհրաժեշտության, համապատասխան իրավական այլ ակտերի լրացուցիչ նախագծով սահմանել էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար գանձվող վճարների մասով արտոնություն աշխատողների համար՝ աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար։

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն

20.09.2023

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը դեմ է ,, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,, ՀՀ օրենքի նախագծին, նկատի ունենալով ստորև բերված առարկությունները. ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները տեսանելի կապ չունեն ԱՄԿ կոնվենցիաների, միջազգային աշխատանքային նորմերի կիրառման հետ: Առաջարկվող փաթեթում , փաստորեն պետք է գնահատական տալ միայն գլուխ 13.1-ին, քանի որ առաջարկվող մնացած փոփոխություններն ու լրացումները բխում են 13.1-րդ գլխի կարգավորումներից: Համոզիչ չե Օրենքի նախագծի ընդունման Հիմնավորումը: Հիմնավորման մեջ բացակայում է իրական վիճակի վերլուծությունը, այն փոխարինված է ընդհանուր դատողություններով իրավակիրառ պրակտիկայում հնարավոր բացթողումների մասին: Բացակայում են Տեսչական մարմնի ստուգումների արդյունքները, թերությունների պատճառները, չկա որևէ տեղեկատվություն այս հարցում տարածաշրջանի կամ այլ պետությունների փորձի մասին: Անհիմն է այն պնդումը, թե ,, աշխատողը ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանված լինելու հանգամանքը և զերծ մնալու անօրինական աշխատանքներում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից,, , քանի որ աշխատողների որոշակի մասի համար թվային հարթակից օգտվելու համար անհրաժեշտ միջոցները հասանելի չեն, հատկապես հեռավոր բնակավայրերում: Այն, որ թվային հարթակի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն /հոդ.102.2/ արդեն նշանակում է, որ դա կապ չունի աշխատողների իրավունքների պաշտպանության հետ, ինչպես նշվում է Հիմնավորման մեջ: Թվային հարթակի միջոցով չի կարելի վերահսկել աշխատանքային պայմանագրերի կիրառումը: Տեսչական մարմինը նախագծով չի օժտվում որևէ լրացուցիչ իրավունքով, հնարավորություններով, ինչը կարող էր նպաստել նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դեմ ենք նախագծի ընդունմանը:

See more