ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1568-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ##Action,
- ##Corruption,
- ##Finances,
- ##OGP,
- ##Participation,
- ##Plan,
- ##Reforms,
- ##աշխատանքայինիրավունք,
- ##բարեփոխումներ,
- ##ԲԿԳ,
- ##բյուջե,
- ##գնումներ,
- ##դատաիրավական,
- ##թվայնացում,
- ##իրականշահառու,
- ##ծրագիր,
- ##կառավարում,
- ##կոռուպցիա,
- ##կոռուպցիայիդեմպայքար,
- ##հաղորդակցում,
- ##հանրային,
- ##մասնակցություն,
- ##նորարարություն,
- ##շահերիբախում,
- ##տվյալներ,
- ##ֆինանսներ
-
2 - Agree
-
3 - Disagree
2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը:
Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. Նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան հինգերորդ գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երեք Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները:
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568 – Լ որոշմամբ հաստատվեց ԲԿԳ-Հայաստան գործողությունների հինգերորդ ծրագիրը 2022-2024 թթ. համար:
Ծրագիրը կազմվել է ինչպես Կառավարության, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տվյլաների օրենսդրության սահմանում, ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման համակարգի ձևավորում, տեղական և ազգային մակարդակներում բյուջետային մասնակցության մեխանիզմների ներդնում, գնումների համակարգի արդիականացում, հակակոռուպցիոն և դատական գործընթացների թափանցիկություն, աշխատանքային իրավունքի պաշտպանության ամրապնդում։:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պահանջներից:
ԲԿԳ մասնակից երկրներին տրվում է հնարավորություն կատարել համապատասխան փոփոխություններ իրենց գործողությունների ծրագրերում՝ իրականացման փուլի միջնաժամկետում:
-
Discussed
31.08.2023 - 15.09.2023
-
Type
Decision
-
Area
Public management
-
Ministry
Office of the Prime Minister
Views 2626
Print