Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 186-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի № 186-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» № 186-Ն որոշումն ընդունվել է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն որի օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով: ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի ՀՕ-212-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ է շարադրվել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, որի արդյունքում կամավորների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» և «Կամավոր աշխատանքի մասին» օրենքներով սահմանված կարգով։ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի ՀՕ-212-Ն և «Կամավոր աշխատանքի մասին» 2023 թվականի հունիսի 14-ի ՀՕ-202-Ն օրենքները ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 13-ից:
Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման։
2․ Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբացառվի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի գոյությունը, որոնց ընդունման իրավական հիմքերը (լիազորող նորմերը) բացակայում են, և կապահովվի «Փրկարար ծառայության և փրկարարի կարգավիճակի մասին» ու «Կամավոր աշխատանքի մասին» օրենքների գործող դրույթների կիրարկումը:
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Discussed
28.08.2023 - 12.09.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2076
Print