ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ, ՈՐՈՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԴՐԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ
-
0 - Agree
-
8 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ, ՈՐՈՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԴՐԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնց վճարման պարտավորության կատարումն ապահովվում է բազմակի ապահովմամբ, կարող է գերազանցել դրանով ներկայացվող ապահովման չափը հետևյալ դեպքերում և հետևյալ պայմանների ապահովման դեպքում՝
1) ապրանքների հայտարարատուին տրամադրված է երկրորդ տիպի վկայականով լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ․
2) ապրանքների հայտարարատուին տրամադրված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր՝ հայտարարատուի համար օրինապահ հարկ վճարողի հավաստագրի՝ նախկինում դադարեցված չլինելու պայմանով․
3) ապրանքների հայտարարատուին տրամադրված է Մաքսային կարգավորման մասին օրենքով սահմանված՝ գործող օրինապահության հավաստագիր՝ հայտարարատուի համար հավաստագրի՝ նախկինում դադարեցված չլինելու պայմանով։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում մաքսատուրքի և հարկերի ընդհանուր գումարը կարող է գերազանցել այդպիսի պարտավորությունների ապահովման համար հայտարարատուի կողմից ներկայացված բազմակի ապահովման չափը՝ ոչ ավելի, քան հիսուն տոկոսով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
28.08.2023 - 12.09.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1981
Print