Add to favourites

The draft has been accepted

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն  տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար:

Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։

  • Discussed

    25.08.2023 - 15.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4100

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

26.08.2023

Ամեն մեկիդ օվ կփորձի իրականացնել ընդունել կամ իրագործել մակի կայուն զարգացման ծրագրերը ջրի օգտագործման սահմանափակման իմացեք սատկացնելու է ժողովուրդը ձեզ

See more