ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջացառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող գործողությունների 52.2 կետով նախատեսված միջոցառման կատարման պահանջներից։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
2) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
Միաժամանակ, մի շարք ճանապարհների կառուցման և վերակառուցման արդյունքում դրանց անվանումները և երկարությունները փոփոխվել են, ինչով պայմանավորված ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում փոփոխություններ կատարելու անհրաժեշություն է առաջանում։
Բացի այդ ՀՀ համայնքների խոշորացման արդյունքում ներկայումս Հայաստանի Հանրապետության համայնքների թիվը կազմում է 71 (այդ թվում նաև՝ Երևանը), իսկ բնակավայրերը՝ 1002։ Նշվածով պայմանավորված ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ներառված ճանապարհների մի մասի դասակարգումը վերանայման կարիք ունի։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է՝ վերանայել որոշմամբ հաստատված միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանումները դրանք համապատասխանեցնելով Օրենքի պահանջներին, և ճանապարհների երկարությունները, ինչպես նաև վերանայել մի շարք ճանապարհների կառուցման և վերակառուցման արդյունքում դրանց անվանումների և երկարությունների փոփոխությամբ պայմանավորված անվանացանկում ավելացնել նոր ճանապարհներ։
- Ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունման արդյունքում՝ ավանացանկով նախատեսված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի պատշաճ պահպանումն ու սպասարկումը ապահովելու նպատակով, կհստակեցվեն միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանումները, դրանց նշանակությունը և երկարությունները, ինչպես նաև կավելացվեն նոր ճանապարհներ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» վերնագրի 3-րդ պարբերության 14-րդ մասի և ՀՀ կառավարության 18.11.2021թ․ թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի ՏԿԵՆ 52.2-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման պայմաններից։
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում: Նշենք, որ անվանացանկի ընդունմամբ պայմանավորված ՀՀ 2024 թվականի բյուջեով նախատեսված «1049․ Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 11001 և 11002 միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները կվերանայվեն։
-
Discussed
26.08.2023 - 10.09.2023
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1858
Print