Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բաժնի 19-րդ կետի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 և N 2 հավելվածներով  հաստատված «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» և «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով» ընդերքօգտագործման պայմանագրերի օրիանակելի ձևերում առկա են որոշ եզրույթներ, որոնք  իմաստային առումով չեն համապատասխանում ՀՀ ընդերքի մասին գործող օրենսգրքում օգտագործվող հասկացություններին և տարընկալման առիթ են ստեղծում: Այսպիսով՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով առաջարկվում է փոխարինել տարընկալում առաջացնող եզրույթները: Ինչպես նաև Նախագծով սահմանվել է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պայմանագրի օրինակելի ձևը, որը Որոշմամբ սահմանված չէ: Հաշվի առնելով, որ նշված կարգավորումների բացակայությունը գործնականում մի շարք խնդիրներ են առաջացնում, ուստի Նախագիծը միտված է առաջարկվող կարգավորումներով բացառել առաջացող խնդիրները:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՆերկայումս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները ըստ էության կարգավորված չեն, մասնավորապես՝ սահմանված չէ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի ձևը, որի առկայությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջ է, իսկ դրանց բացակայությունը գործնականում առաջացնում է մի շարք իրավական խնդիրներ: Ինչպես նաև որոշման  N 1 և N 2 հավելվածներով  հաստատված «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» և «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով» ընդերքօգտագործման պայմանագրերի օրիանակելի ձևերում առկա են որոշ եզրույթներ, որոնք  իմաստային առումով չեն համապատասխանում ՀՀ ընդերքի մասին գործող օրենսգրքում օգտագործվող հասկացություններին և տարընկալման առիթ են ստեղծում:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք– Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը–ՀՀ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի ձևի սահմանում և տարընկալում առաջացնող եզրույթերի համապատասխանեցում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին, ինչպես նաև դրանց բացակայության հետևանքով գործնականում առաջացող խնդիրների բացառում:

5.Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցում չի նախատեսվում: Հարկ է նշել, որ նախատեսվում է որոշակի տնտեսական աճ կապված՝  ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծվելիք աշխատատեղերի և առաջացած հարկերի վճարման հետ:

6.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականիմարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ-Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բաժնի 19-րդ կետից:

 

  • Discussed

    17.08.2023 - 02.09.2023

  • Type

    Appendix

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1912

Print

Suggestions

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

29.08.2023

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ 1. 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ․» պարբերությունը հանել, քանի որ` 1) Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված Նախագծի Հիմնավորման մեջ խոսք անգամ չի գնում տվյալ պարբերության աննպատակահարմարության մասին: Բացի դրանից, այդ Հիմնավորումը որևէ կերպ վերաբերելի չէ տվյալ պարբերությանը: 1) Մեկնաբանված չէ, թե ինչու, ընդհանրապես, գոյություն ունի այդ պարբերությունը (Լիազոր մարմնի երաշխավորումը): Ընդ որում, Լիազոր մարմնի տվյալ երաշխավորումը նորմի տեսքով ներառված է նորմատիվ իրավական ակտում, քանի որ դա հատկապես օտարերկրյա ներդրողի համար գրավչության միջոցներից մեկն է, քանի որ ընդերքը պետական բացառիկ սեփականությունն է, ուստի միայն պետության կողմից կարող է գրավադրվել։ Պարբերության հանելու դեպքում անհասկանալի է թե որ՞ մարմինն է երաշխավորելու նման սխալների/խնդիրների բացառումը։ 2) 1-ին կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «3.1.5-րդ,» բառը, քանի որ նույն նորմատիվ իրավական ակտում միևնույն դրույթում նախատեսվել է կատարել փոփոխություն և միաժամանակ այն ուժը կորցրած է ճանաչվել: 2. 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «այլ» բառը փոխարինել «բնօգտագործման» բառով, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ և 7-րդ և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածներով սահմանված են վճարման ենթակա վճարների սպառիչ տեսակները, որոնք էլ ամրագրված են N 437-ն որոշման մեջ։ 3. 1-ին կետի 4-րդ ենթակետի «զ» և «է» պարբերությունները, որոնք վերաբերում են ոչ թե N 437-ն որոշման 1-ին հավելվածի N 1 հավելվածին, այլ հենց N 437-ն որոշման 1-ին հավելվածին։ Ինչ վերաբերում է այդ ենթակետի «է» պարբերությամբ առաջարկվող N 437-ն որոշման 1-ին հավելվածի 3.4-րդ կետի 3.4.24-րդ ենթակետում «ստուգման նպատակով» բառերը հանելուն, հիշեցնենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում սահմանված էր, որ ընդերքի պետական տեսուչը լիազորված է ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ: Սակայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նշյալ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել և այդ նորմն ամրագրվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում։ Առաջարկվող փոփոխությունը կատարելու դեպքում կստացվի, որ լիազոր մարմինը՝ 1) չունի ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված նման լիազորություն, 2) անհասկանալի է դառնում անարգել մուտք գործելու նպատակը, քանի որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տնտեսվարողի մոտ ստուգում իրականացնել կարող են միայն օրենքով լիազորված համապատասխան մարմինները։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին, առաջարկում ենք նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր՝ «գ․» և «դ․» պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ․ «գ․ 3.1-րդ կետի 3.1.3-րդ, 3.1.4-րդ, 3.1.5-րդ, 3.1.9-րդ, 3․1․10-րդ և 3.4-րդ կետի 3.4.25-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած, դ․ 3.4-րդ կետի 3.4.24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3․4․24 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար՝ այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկված լինելու պայմանով։»։ 4. առաջարկում ենք 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ․», «գ․», «դ․» և «ե․» պարբերությունները հանել, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 37-րդ և 53-րդ հոդվածների 2-րդ մասերի համաձայն թույլտվությանը կցվում է նաև պայմանագիրը, որը թույլտվության անքակտելի մասն է: Հետևաբար պայմանագիրը գործողության մեջ կարող մտնել և գործել թույլտվությամբ սահմանված ժամկետում, իսկ ընդերքօգտագործման իրավունքը՝ դրա համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաստվող` ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքներն են։ Այսինքն, «թույլտվություն» հասկացությունը մի քանի փաստաթղթերի միասնական սահմանումն է: Հնարավոր չէ առանձնացնել դրանցից մեկը և սահմանել, որ հենց դա է օրինական ընդերքօգտագործան հիմքը: 5. 1-ին կետի 6-րդ ենթակետի՝ 1) «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4.1 կետի 4.1.8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․1․8 մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին։», 2) «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4․4-րդ կետի 4․4․8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․4․8 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկված լինելու պայմանով։»: 6․ 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող N 3 հավելվածի՝ 1) 1-ին կետի 1․1 ենթակետից հանել «և պետական փորձաքննության ներկայացնելու ժամկետները» բառերը, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին: Հետևաբար, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկատվությունները փորձաքննության ենթական չեն: 2) 4-րդ կետի 4․1․7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․1․7 մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին․»: 3) 4.4.2 և 4․4․3 ենթակետերը հանել քանի որ նշյալ ենթակետերով սահմանվող պարտավորությունները ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վերապահված են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձանց: 4) 4․4․7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․4․7 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` որի մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկվել է ընդերքօգտագործման իրավունք կրողին։»․ 5) 4.4.8-րդ ենթակեը հանել, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը լրանալուց հետո իր կողմից ստացված երկրաբանական տեղեկատվությունը պետք է հանձնի լիազոր մարմնին: Ինչ վերաբերում փորձանմուշներ վերցնելուն, ապա գտնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին։ Այսինքն, ընդերքի տեղամաս մուտք գործելու համար պետք է պարտադիր գրավոր ծանուցվի ընդերքօգտագործողին և նշվի դրա նպատակը, որպեսզի ընդերքի տեղամաս մուք գործելն ինքնանպատակ չլինի։

See more