ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
2 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
2023 թվականի մայիսի 3-ին ընդունվել և նույն թվականի հուլիսի 31-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածում նախատեսվել է փոփոխություն, որի համաձայն գործատուի և աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: 2004 թվականին ընդունված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելու և Ծառայությունում աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխության ենթարկել Օրենքի 32-րդ հոդվածը:
2․Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները․
Ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո գործող Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդի տրամադրման հնարավորությունը ծագում է անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում նման հնարավորություն տրվել է նաև մինչև այդ ժամկետի լրանալը, եթե առկա է կողմերի համաձայնությունը:
Ուստիև, իրարամերժ մեկնաբանությունների և տարակարծությունների բացառման նպատակով, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի պահպանման և վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով և Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաներով սահմանված պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է Օրենքում կատարել համանման փոփոխություն։
3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից:
-
Discussed
17.08.2023 - 02.09.2023
-
Type
Law
-
Area
Justice, Compulsory enforcement of judicial acts, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 2343
Print