Add to favourites
«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
24 - Agree
-
1044 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hak Aghabekyan 29.08.2023 12:57:59 | Սոցիալական արդարություն չի լինի, քանի որ օրենքը բարենպաստ կլինի ֆինանսապես կայուն քաղաքացիների համար, իսկ միջին խավի համար օրենքը ուղակի չի գործի և կխախտվի քաղաքացու սահմանադրական իրավունքը, այն է սոցյալական հավասարությունը։ | ||
2 | Ռոբերտ Ազրոյան 30.08.2023 07:51:10 | Խնդրում եմ հաշվի առնել, որ Վրաստանում ապրում են նաև ՀՀ քաղաքացիներ, աշխատանքի բերումով, և տարվա ընթացքում` կարճաժամկետ (մի քանի օրով) այցելում են Հայրենիք իրենց սեփական ավտոմեքենայով, և չունեն 5֊10 միլիոն որ դեպոզիտային հաշվին փոխանցել։ Սահմանեք իրենց համար կարճաժամկետ օրաքանակ։ | ||
3 | Hayk Gevoyan 30.08.2023 16:02:32 | նախագծի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները իրենց վերոհիշյալ մեքենաները կվաճառեն Վրաստանում, կգան Հայաստան և այդ նույն գումարով կգնեն LADA կամ OPEL մակնիշի ավտոմեքենա, որոնք, որպես կանոն, վարորդից ավելի տարիքով են: Ուստիև կավելանան վթարները՝ քանի որ նշված ավտոմեքենաները չունեն անվտանգության այն երաշխիքները, որոնք ունեին համարժեք, բայց Վրաստանի հաշվառում ունեցող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները: Այս մեքենաները ավելի հաճախ կփչանան ճանապարհի երթևեկելի մասերում, կստեղծեն վթարային իրավիճակներ, խցանումներ |