Add to favourites

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 1997 թվականի հունիսի 8-ի թիվ 9-13 որոշման 1-ին կետով ընդունված «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» մոդելային օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ պետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է պաշտպանության նախարարության իրավասության ներքո, իսկ նույն որոշման 2-րդ կետով որոշվել է նշված օրենքը ուղարկել Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարաններ և առաջարկել այն օգտագործել ազգային օրենսդրության մեջ:

2001 թվականի փետրվարի 7-ին մոդելային օրենքի հիման վրա ընդունվել է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 17-րդ հոդվածով ի սկզբանե սահմանվել էր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն մտցնելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

Ներկայումս Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում ապահովում է սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարումը: Նշված դրույթը ի փոփոխություն Օրենքի նախկին խմբագրության՝ սահմանվել էր ( 2016 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-45-Ն օրենքով) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգը, նախատեսվել էր քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝  ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեին մեկ ընդհանուր օղակում, մեկ մարմնի կառավարման և ղեկավարման ներքո (ՊՈԱԿ-ի իրավանախորդն իր լւազորություններն իրականացնում էր արտակարգ իրավիճակների նախարարության կազմում), սակայն ռազմական դրության անցնելու ժամանակ հիդրոօդերևութաբանական ապահովման հիմնական նպատակն է ՀՀ պետական կառավարման մարմիներին անհրաժեշտ փաստացի և կանխատեսվող տեղեկատվության տրամադրումը, երկրին ու  բնակչությանն սպառնացող աղետն ընդգրկող տարածքի հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա միջավայրի աղտոտվածության վիճակի ճշգրիտ և օբյեկտիվ գնահատումը, բնակչության և տնտեսության պաշտպանական միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը՝ օպերատիվության սկզբունքով.

 

  • ՀՀ ՊՆ հետ ճշգրտվում է հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տվյալների տրամադրման ձևաչափը և հաղորդման պարբերականությունը,
  • հիդրոօդերևութաբանական տվյալների տրամադրումն անհրաժեշտության դեպքում իրականացվում է յուրաքանչյուր ժամը մեկ,
  • տրվում է երևույթի մասին տեղեկատվություն` նշելով երևույթի դիտման սկիզբը տարածման շրջանը (հովտային, նախալեռնային, տարածքի հյուսիսում, հարավում և այլն), ինտենսիվությունը,
  • կատարում է սինոօպտիկական դրության գնահատում՝ պարզաբանելով տվյալ դաշտը որքանով է նպաստում երևույթի տարածմանը, տալիս կանխատեսումներ ռադիոակտիվ ամպերի տեղաշարժման հետագծի վերաբերյալ՝ նշելով տարածման ուղղությունը, արագությունը, տարածման հնարավոր շրջանը։
  • տրվում է տեղեկատվություն՝ երևույթի ուժգնացման կամ թուլացման, գետերում ջրի մակարդակի, ջրի ելքերի, ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ, շրջակա միջավայրի՝ մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողերի աղտոտվածության վերաբերյալ ըստ տարածքի կամ ջրային ռեսուրսների՝ նշելով աղտոտվածության աստիճանը,
  • ապահովում է ընթացիկ տեղեկագրերի կազմումը իրավիճակի մասին, պատրաստում հատուկ քարտեզներ՝ ներկայացնելով հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի աղտոտվածության վիճակը՝ այդ թվում ռադիացիոն իրավիճակը,
  • անհրաժեշտ տարածքի ֆոնային գամմա-ճառագայթ­ման դոզայի հզորության տվյալների տրա­մադրումը սկսվում է իրականացվել յուրաքանչյուր ժամը մեկ,
  • անհրաժեշտության դեպքում իրականացնում է ռադիոակտիվ փուշու և ջրի չոր մնացորդի գումարային բետտա-ակտիվության դոզայի չափումները կազմա­կերպելու վերաբերյալ:

Բացի այդ,

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ով հանդիսանում է օրենքով սահմանված  պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունը, ամբողջ կազմով անցնում պաշտպանության նախարարության լիազորությունների ներքո:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։

4. Ակնկալվող արդյունքը

ՀՀ ՊՆ զինված ուժերին և այլ զորքերին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և պատերազմական գործողությունների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին հիդրոօդերևութաբանական տվյալների տրա­մադրում՝ չմիջնորդավորված, արդյունավետ, օպերատիվ եղանակով:

5. Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությունից,  Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Discussed

    15.08.2023 - 30.08.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3585

Print