Add to favourites

«ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 188-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Օրինապահության հավաստագրի տրամադրումը սույն կարգով նախատեսված հաշվետու ժամանակահատվածում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնական հավաստումն է։
  3. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձինք օրինապահության հավաստագիր ստանալու նպատակով պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝

1) մաքսային մարմին օրինապահության հավաստագրի տրամադրման նպատակով դիմումի ներկայացման օրվա դրությամբ անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող․

2) մաքսային մարմին օրինապահության հավաստագրի տրամադրման նպատակով դիմումի ներկայացման օրվա դրությամբ անձի մոտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.

3) մաքսային մարմին օրինապահության հավաստագրի տրամադրման նպատակով դիմումի ներկայացման օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ՝ հաշվետու ժամանակահատված) անձի կողմից հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով մաքսատուրքերի, հարկերի, տուրքերի և (կամ) այլ պարտադիր վճարների` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարում.

4) հաշվետու ժամանակահատվածում հարկային և մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի նկատմամբ արձանագրված իրավախախտումների բացակայություն.

5) մաքսային մարմին օրինապահության հավաստագրի տրամադրման նպատակով դիմումի ներկայացման օրվա դրությամբ հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված քրեական կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների բացակայություն.

6) մաքսային մարմին օրինապահության հավաստագրի տրամադրման նպատակով դիմումի ներկայացման օրվա դրությամբ օրենքով սահմանված` սկսված և չավարտված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների բացակայություն․

7) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրական ձևերի` մաքսային մարմիններին ներկայացման երկու և ավելի անգամ խախտման բացակայություն.

8) հաշվետու ժամանակահատվածի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից առնվազն 300 մլն ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացում.

  1. Օրինապահությանհավաստագիրը գործում է տրամադրման օրվանից մինչև հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը։
  2. Օրինապահության հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է մաքսային մարմինը։
  3. Օրինապահության հավաստագրի գործողությունը դադարում է նախքան սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը՝ օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո օրինապահության հավաստագիր ունեցող անձի կողմից հավաստագրի տրամադրման համար սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներից որևէ մեկի չպահպանման հանգամանքի՝ մաքսային մարմնի կողմից բացահայտման օրվանից։
  4. Օրինապահության հավաստագրի գործողության դադարեցման դեպքում մաքսային մարմինն այդ մասին դադարեցման վերաբերյալ որոշման ընդունումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է անձին։
  5. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջը համարվում է բավարարված, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում հաշվետու ժամանակահատվածի համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8%-ը:
  6. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված կարգավորումը չի վերաբերում «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 302-րդ, 303-րդ, 305-ից 308-րդ, 312-ից 315-րդ, 317-րդ, 319-րդ և 320-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներին:
  7. Օրինապահության հավաստագիրը տրամադրվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն կարգի ձև N1-ին համապատասխան մաքսային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
  8. Մաքսային մարմինը սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դիմումն ուսումնասիրում է ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Դիմումի ուսումնասիրության արդյունքներով սույն կարգով սահմանված պահանջների բավարարման պարագայում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից անձին տրամադրվում է օրինապահության հավաստագիր՝ սույն կարգի ձև N2-ին համապատասխան կամ մերժվում է հավաստագրի տրամադրումը՝ սույն կարգով նախատեսված պահանջների չպահպանման դեպքում՝ անձին տեղեկացնելով մերժման հիմնավորումները։
  1. Օրինապահության հավաստագիրը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ սույն կարգի ձև N2-ին համապատասխան։
  2. Օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, հավաստագիր ստացած արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց ցանկը հրապարակվում է մաքսային մարմնի պաշտոնա­կան համացանցային կայքում:

 

 

Ձև N 1

ԴԻՄՈՒՄ

ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի հարկ վճարողի հաշվառման համարը

 

2.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի անվանումը (անունը, ազգանունը)

 

4.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)

 

5.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի գործունեության հասցեն

 

6․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի հեռախոսահամարը

 

7․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի էլեկտրոնային փոստի հասցեն

 

8․

Հավաստագրի տրամադրման լեզուն (նշել համապատասխան սյունակը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

Հայերեն 

Անգլերեն

Ռուսերեն

 

 

 

9․

Հավաստագրի ստացման եղանակը

Փոստ

Առձեռն

Էլեկտրոնային եղանակով

 

 

 

10․

Գործունեության տեսակը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի

Բաժին/

Հատված/

Խումբ/

Դաս/

Ենթադաս

Գործու­նեության ոլորտը

Տեսակարար կշիռը, (%)

 

 

 

 

Սույնով հավաստում եմ, որ դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում փաստացի գործունեության արդյունքներով իրավախախտումներ թույլ չեմ տվել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորություններ չունեմ, մաքսային մարմին ներկայացված տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ուստի խնդրում եմ տրամադրել օրինապահության հավաստագիր և այն հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում՝

Դիմումատու՝

                                                      ___________________

                                                        (ստորագրություն)

 


 

Ձև N 2

ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

                  

                            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 


Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

Օ Ր Ի Ն Ա Պ Ա Հ  ՈՒ Թ Յ Ա Ն

Տ Ր Վ ՈՒ Մ  Է

        _________________________________________________________________________________-ին

 Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի անվանումը (անունը, ազգանունը, ՀՎՀՀ)

 

ԱՌ ԱՅՆ, ՈՐ

 Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձը 20__ թվականի _________ ___-ից մինչև 20__ թվականի _________ __-ն ընկած ժամանակահատվածում իր գործունեությունն իրականացրել է մաքսային և հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան։

 

   Տրվել է                               _______________________

                                                       (օր, ամիս, տարեթիվ)

 

         

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ              —————————  ————————————————

                                                               (ստորագրությունը)                                   (անունը, ազգանունը)

                                                                                                                                                          

 

 

 

COMPLIANCE CERTIFICATE

FORM

                 

        STATE REVENUE COMMITTEE OF THE REPUBLIC OF ARMENIA

 

 

               

COMPLIANCE CERTIFICATE

ISSUED TO

                              ---------------------------------------------------------------------------------------

 DECLARANT NAME  (first name, last name and TIN)

 

TO CERTIFY THAT

In the period from ______ ___ of 20_ to _______ __ of 20_, the Declarant carried out its activities in accordance with the requirements of customs and tax legislation․

 

Issued on                                    _______________________

                                                             (date)

 

 

CHAIRMAN  OF THE COMMITTEE          ————————            —————————————

                                                                                       (signature)                                 (first and last name)

 

 

 

ФОРМА СЕРТИФИКАТA ЗАКОНОПОСЛУШНОСТИ

                  

   КОМИТЕТ ГОСУДАРСТВЕННЫХ ДОХОДОВ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 

 


СЕРТИФИКАТ  ЗАКОНОПОСЛУШНОСТИ

 

ВЫДАН

                                       -----------------------------------------------------------------------

НАИМЕНОВАНИЕ ДЕКЛАРАНТА (имя, фамилия, УНН)

 

В ТОМ, ЧТО

Декларант в период с _______________  20_ года   по _____________  20_ года осуществлял свою деятельность в соответствии с требованиями таможенного и налогового законодательства․

 

 

   Выдан                                          _______________________

                                                                      (день, месяц,год)

 

 

ПРЕДСЕДАТЕЛЬ КОМИТЕТА              —————————   ——————————————

                                                                                (подпись)                                           (имя, фамилия)

 

 

 

  • Discussed

    14.08.2023 - 29.08.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2187

Print