Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1660-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1660-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու հանգամանքով:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշմամբ սահմանված է Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման հետ կապված հարաբերությունները, որը սակայն չունի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող ենթաօրենսդրական ակտ ընդունելու համար լիազորող նորմ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս շարունակում է տրամադրել հին նմուշի անձնագիր, որի կորստյան կամ փոխանակման ներկայացնելու դեպքում մինչև նոր անձնագրի տրամադրումը քաղաքացին իր իրավուքններն իրացնելու համար չի ունենում որևէ անձը հաստատող փաստաթուղթ, ուստի պետք է ստանա ժամանակավոր վկայական, որի տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանվել են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ։
Ուստի, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշումը։
3. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արյունքում Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշումը կճանաչվի ուժը կորցրած, քանի որ դրանով սահմանված կարգավորումներն արդեն իսկ ներառվել են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման իրավակարգավորումների շրջանակներում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
14.08.2023 - 29.08.2023
-
Type
Decision
-
Area
Passports and visas
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2400
Print