«Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում երկուղի համակարգի կիրառման կարգը և մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը սահմանելու մասին, որտեղ կիրառվում է մաքսային հսկողության երկուղի համակարգը» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
2 - Disagree
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածով սահմանված են ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կիրառելի երկուղի համակարգի ընդհանուր նորմերը։ Միաժամանակ, նույն օրենսգրքի 4-րդ կետին համապատասխան այդպիսի երկուղի համակարգի սարքավորվածության պահանջները սահմանված են Մաքսային միության հանձնաժողովի 20․05․2010թ․ N259 որոշմամբ։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը, որտեղ կիրառվում է մաքսային հսկողության երկուղի համակարգը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 21․11․2003թ․ N1927-Ն որոշմամբ և 03․07․2008թ․ N707-Ն որոշմամբ սահմանված են օդային տրանսպորտով և ավտոմոբիլային տրանսպորտով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց համար կիրառելի երկուղային համակարգի պահանջները, որոնք գրեթե կրկնում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին, ինչպես նաև տվյալ որոշումներով սահմանված են որոշ պահանջներ, որոնք կարգավորված չեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չկարգավորված մաքսային իրավահարաբերությունները, մինչև այդպիսի միջազգային պայմանագրերով ու ակտերով համապատասխան իրավահարաբերությունների կարգավորումը, կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, իսկ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մաքսային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերով և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը վերապահված լիազորությունների կիրարկման նպատակով Կառավարությունը կարող է ընդունել որոշումներ, եթե մաքսային կարգավորման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ։ Վերը նշվածին համապատասխան, նախատեսվում է նաև նախագծով սահմանել ներկայումս երկուղի համակարգի կիրառման վերաբերյալ սահմանված այն նորմերը, որոնք կարգավորված չեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, իսկ մնացյալ՝ կրկնվող նորմերն ուժը կորցրած ճանաչել։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը, որտեղ կիրառվում է երկուղի համակարգը, ինչպես նաև երկուղի համակարգին ներկայացվող համապատասխան պահանջներ։
-
Discussed
09.08.2023 - 24.08.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1933
Print