Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
4 - Disagree
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումը, մասնավորապես՝
- հստակեցվում է իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց շրջանակը, որոնց շարքում ավելացվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
- սահմանվել են Գործակալության տեղեկատվական համակարգին միանալու լրացուցիչ պայմաններ, որոնց հիման վրա սպասարկման գորածառույթներ իրականացնող անձանց հետ կնքվելու է պայմանագիր,
- Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձանց շարքից հանվել է գոյություն չունեցող, սակայն գործող որոշման մեջ հիշատակված պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
-
Discussed
08.08.2023 - 23.08.2023
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 2167
Print