Add to favourites

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 41-րդ հոդվածը «41.6,» թվից հետո լրացնել « 41.9, » թվով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.9-րդ հոդվածով.

«Հոդված 41.9. Աշխատողների օրական և շաբաթական աշխատաժամանակի հաշվառումը չիրականացնելը

  1. Գործատուի կողմից աշխատողների օրական և շաբաթական աշխատաժամանակի թղթային կամ էլեկտրոնային տարբերակով հաշվառումը չիրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասը «41.6-րդ» բառից հետո լրացնել «, 41.9-րդ» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                                                                                                                                               Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

2023թ. ____________ «____»

Երևան

 

  • Discussed

    08.08.2023 - 24.08.2023

  • Type

    Legal code

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3530

Print

Related documents / links