ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Աբովյան hամայնքի Վերին Պտղնի գյուղում չի եղել գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն։ 2018-19թթ. սուբվենցիոն ծրագրով կառուցվել է մանկապարտեզ և 2020 թվականին հանձնվել է շահագործման։
2021 թվականի դեկտեմբեր ամսին համայնքների խոշորացումից հետո պարզ է դարձել, որ մանկապարտեզին կցվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում առկա չէ։ 2023 թվականի հունիսի 1-ին կատարվել է մանկապարտեզի շենքի պետական գրանցումը (հիմք՝ 2023 թվականի հունիսի 1-ի N 01062023-07-0181վկայական):
Առկա վիճակագրական տվյալների համաձայն, 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վերին Պտղնի բնակավայրի բնակչությունը կազմում է 1032 մարդ, իսկ 3-5 տարեկան երեխաների թվաքանակը՝ 34։ Մոտակա Պտղնի (համապատասխանաբար՝ 1833 և 61) և Գետարգել (համապատասխանաբար՝ 907 և 40) բնակավայրերում մանկապարտեզ նույնպես առկա չէ։
Վերոնշյալով պայմանավորված՝ Աբովյան համայնքի ավագանին 2023 թվականի հունիսի 30-ի N 106-Ա որոշմամբ ընդունել է «Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 26-ի N 2424 որոշումն ու Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշումը: Կազմակերպությունը նաև գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել սահմանել մանկապարտեզի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները։ Փոխհատուցման գումարի չափը սահմանելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Աբովյան համայնքի քաղաքին մոտ գտնվող գյուղական բնակավայրերի մանկապարտեզներում սահմանված է 7 000 դրամ և առաջարկվում է Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը ևս սահմանել 7 000 դրամ։
2. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն ու ակնկալվող արդյունքներն են՝Վերին Պտղնի բնակավայրի, ինչպես նաև մոտակա բնակավայրերի սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:
Բացի այդ, համայնքում կսկսի գործել 60 սանի համար նախատեսված և ժամանակի պահանջներին համապատասխան մանկապարտեզ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից:
4. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում։
5. Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
«Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում ծախսերը չեն ավելանում, իսկ եկամուտները ամսական կավելանան մոտավոր 420 000 դրամով։
-
Discussed
07.08.2023 - 22.08.2023
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Abovyan Municipality of Kotayk Marz
Views 2286
Print