Տիգրան Ստեփանյան
10.08.2023
կամ բացառել դրա կիրառումը տարեկան մինչև 100․000․000 /հարյուր միլիոն/ ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների նկատմամբ՝ թողնելով անփոփոխ ներկայիս գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքը
3 - Agree
46 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1691.1-ին հոդված.
«Հոդված 1691.1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում
առաջացնում է նախազգուշացում:
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 2. Օրենսգրքի 16910-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 16912-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարաապատիկի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով։»։
Հոդված 4. Օրենսգրքի 1702-րդ, 1704-րդ և 1707-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածի`
1) վերնագրում «իրացնելը» բառից հետո լրացնել «կամ օտարելը» բառերը,
2) 1-ին մասում «ապրանքներ» բառից հետո լրացնել «իրացնելը կամ» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 234-րդ հոդվածում`
1) «, 201.2 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով,
2) «169.2» թիվը փոխարինել «1692» թվով,
3) «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը հանել:
Հոդված 7. Օրենսգրքի 2442-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2442 . Հարկային մարմինները
Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 169, 1691.1, 1699, 16911, 16912, 16913, 169.15, 1706, 170.8, 17013, 182.6-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 1692 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 1691, 169.18, 169.26, 169.27 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով, 165-րդ, 165.10-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, ինչպես նաև 1703 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը:
Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Discussed
07.08.2023 - 22.08.2023
Type
Law
Area
State revenue
Ministry
State Revenue Committee
Views 3525
Print10.08.2023
կամ բացառել դրա կիրառումը տարեկան մինչև 100․000․000 /հարյուր միլիոն/ ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների նկատմամբ՝ թողնելով անփոփոխ ներկայիս գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքը
10.08.2023
Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածը բացառել ամբողջությամբ
10.08.2023
Քիչ չի՞, գուցե 7 միլիոն դրամով տուգանեք, կամ օրինակ քրեական պատասխանատվություն սահմանեք՝ ՓՄՁ-ների համար առկա հրաշալի մթնոլորտն էլ ավելի հրաշալի դարձնելու համար։