«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 832-Ն և 2009 թվականի հուլիսի 23-ի N 831-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 832-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանադրությամբ կամ օրենքներով։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831-Ն, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 832-Ն որոշումները գործում էին, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում էր: Բացի լիազորող նորմերն ամրագրելուց անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ նոր խմբագրությամբ մշակելու կենդանական և բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացը: Անհրաժեշտություն է առաջացել խմբագրելու որոշման ինչպես ընթացակարգային, այնպես էլ մասնագիտական տեղեկատվական մասերը:
Մշակվում է «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» և «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծեր, որտեղ մանրամասն նկարագրվում է բուսական և կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգերը, տվյալների տրամադրման մերժման հիմքերն ու ժամկետը, մշակվել է նաև պետական կադաստրի տվյալների ստացման համար հայտի ձև:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Ներկայացված նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ իրավական ակտերը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացված նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Discussed
04.08.2023 - 25.08.2023
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2475
Print