Add to favourites

Under development

«Կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գևորգ Նազարյան 04.08.2023 12:40:42 Միանգամից գրեիք բոլոր տեսակի կենդանիների օգտագործումն արգելվում է, ցանկի իմաստը ո՞րն է։ Կարծում եմ անհրաժեշտ է դիտարկել միջազգային խելամիտ փորձը։ Կան այնպիսի տեսակներ, որոնց օգտագործումը որևէ վնաս չի պարունակում։ Օրինակ, առաջարկում եմ ցանկից հանել հետևյալ տեսակները՝ - գիբոններ, օրանգուտաններ, շիմպանզեներ, գորիլաներ և բոլոր այլ պրիմատներ, - զեբրներ, ձիեր, - ցուլեր, այծեր, - սագեր, բադեր, կարապներ և բոլոր այլ սագանմաններ, - ագրավներ, սոխակներ և բոլոր այլ ճնճղուկանմաններ, - կակադուներ, առաներ և բոլոր այլ թութականմաններ, - պիթոներ, անակոնդաներ։ Բացի այդ, որոշման մեջ անհրաժեշտ է ավելացնել, որ արգելվում է Միջազգային և ՀՀ կարմիր գրքերում ընդգրկված բոլոր տեսակների կենդանիների օգտագործումը կրկեսում։
2 Շուշանիկ Գասպարյան 10.08.2023 14:06:48 Գտնում եմ, որ կրկեսում կենդանիներով համարները ոտնահարում են կենդանիների բնության մեջ ազատ տեղաշարժվելու և իրենց կենսակերպը պահպանելուն: Չնայած համարները բոլորին գայթակղում են: Առաջարկում եմ կրկեսում համարներ ունենան այն կենդանիները, որոնք մարդու հետ կարող են հաղորդակցվեն և վարժանքները պարզապես կենդանիներին օգուտ կլինի, ոչ թե վայրագ ձևերով ծեծելով կամ սոված պահելով: Ցանկալի կլինի ապահովել կենդանիների բնական պայմաններ: