Add to favourites

Under development

<<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Garik Harutyunyan 19.12.2017 15:19:34 ՀՈԴՎԱԾ 17 չունի ոչ մի տրամաբանական հիմնավորում։ Գնահատողների պարտադիր քանակը ընկերությունում անհիմն է, Ինչու՞ երկու եթե ոչ երեք կամ հինգ։ Նման պահանջները բերելու են գործող ընկերությունների կտրուկ կրճատման։ Սահմանափակվելու է շուկա նոր ընկերությանունների մուտքը։ Փոքր և միջին ընկերությունները ուղակի դադարեցնելու են իրենց գործունեությունը։ Ներկայումս Հայաստանում գնահատման որակավորում ունեցող 61 գնահատող է աշխատում, գործում է 64 կազմակերպություն և 3 անհատ ձեռներեց։ Ռուսաստանի դաշնությունում 20,000 գնահատող է աշխատում, Ղազախստանում մոտ 600 սակայն նման պահանջ ոչ մի երկրում չկա։ Միայն սույն կետը գործող ընկերությունների թիվը կրճատելու է 3 անգամ։ Բացառելու է անհատ ձեռներեցի գոյությունը գնահատման ոլորտում։ Արդյունքում արհեստականորեն ստեղծվելու են մի քանի խոշոր ընկերություններ, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնելու շուկայում։ Ապահովագրության պարտադիր պահանջը հավելյալ բեռ է կազմակերպության համար, նամանավանդ փոքր և միջին։ Ապահովագրությունը կարող է լինել ըստ պահանջի, տվյալ պատվերի շրջանակներում՝ պատվիրատուի կամ շահառուի պահանջով, տարբեր չափերի՝ կախված մի շարք գործոններից (ժամանակ, գնահատվող օբյեկտի տեսակ, և այլն)։ Ընդունվել է մասնակի Նախագիծի 18-րդ հոդվածը խմբագրվել է գնահատման կազմակերպության տնօրենի համար որակավորման վկայական ունենալու պահանջը հանվել է, ինչպես նաև համաձայն խմբագրված տարբերակի գնահատման կազմակերպությունը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գլխավոր գնահատողի հետ՝ նախկինում առաջարկվող երկու գնահատողի փոխարեն: Առանց նման պահանջի եղել են ժամանակահատվածներ երբ գնահատման կազմակերպությունների քանակը գերազանցել է որակավորված գնահատողների քանակը: Նման իրավիճակներից խուսափելու համար կարծում ենք, որ նվազագույնը մեկ գնահատողի պահանջը արդարացված է: Ինչ վերաբերվում է գնահատողին, ապա գնահատողը կարող է համատեղությամբ աշխատել մեկից ավելի գնահատման կազմակերպություններում, եթե այդ գնահատման կազմակերպություններն արդեն իսկ ունեն աշխատանքային պայմանագիր այլ գնահատման կազմակերպությունում որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ: Նախագծի 18-րդ հոդվածը խմբագրվել է՝ ապահովագրման նվազագույն չափ է նախատեսվել100 մլն ՀՀ դրամը, իսկ մեկ ապահովագրական դեպքի համար՝ 25 մլն ՀՀ դրամը: Մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունն ընդունված պրակտիկա է նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող այլ ոլորտի կազմակերպությունների համար, իսկ օրինակ մաքսային միջնորդների համար այն ևս կրում է պարտադիր բնույթ: Ինչ վերաբերում է պարտադիր ապահովագրություն կատարելու հետևանքով մրցակցային դաշտից գնահատման կազմակերպությունների դուրս մղմանը, ապա պետք է նշենք, որ այն չի հանգեցնի նման հետևանքների, քանի որ ապահովագրության հետ կապված կազմակերպության ծախսերը ամսեկան չեն գերազանցի 30-40 հազար ՀՀ դրամը:
2 Anna Kaprielian 19.12.2017 15:41:55 Classification of appraisers includes major corruption risks. In developed European countries, where valuation activities are much more developed , there is no such kind of classification (there are standards for all types of assessment, such as real estate, movable property, business, professional literature, evaluator associations and palaces). This will lead to a few organizations dominating in the dominant market, limiting the functioning of small and medium-sized businesses, and separating the appraisers. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ուստի կարծիքին կարող ենք անդրադառնալ այն հայերեն ներկայացնելուց հետո:
3 AVYAN 19.12.2017 18:45:35 Գնահատողների դասակարգումը իր մեջ պարունակում է մեծ ռիսկեր։ Եվրոպական զարգացած երկրներում, Եվրասիական միության երկրներում, որտեղ գնահատման գործունեությունը մի քանի անգամ ավելի զարգացած է նման դասակարգում չկա։ Սա բերելու է մի քանի կազմակերպության գերիշխող դիրքի շուկայում, փոքր և միջին բիզնեսի գործելու սահմանափակման, գնահատողների տարանջատման։ Ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, որ գնահատողների նման դասակարգում գործում է Բելառուսում, կարծում եմ կա կարիք նշելու, որ Բելառուսի Հանրապետությունում անգամ չկա գնահատման գործունեությունը կարգավորող օրենք։ Առաջարկում եմ գնահատողների դասակարգում իրականացնել ըստ մասնագիտական ճյուղերի՝ Անշարժ գույքի գնահատող, շարժական գույքի գնահատող, բիզնեսի գնահատող (Նման դասակարգում ընդունված է բազմաթիվ երկրներում)։ Չի Ընդունվել Կարծիքի մեջ նշված ռիսկերը բացակայում են: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս որակավորման վկայական ունեցող 62 գնահատողների օրենքի ընդունումից հետո տրամադրվելու է 43 գլխավոր և 19 առաջատար գնահատողի վկայական, անհասկանալի է, թե ինչու գնահատողների դասակարգումը պետք է հանգեցնի մի քանի կազմակերպության գերիշխող դիրքի շուկայում, փոքր և միջին բիզնեսի գործելու սահմանափակման: Գնահատողների տարանջատումը՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական փորձը և գիտելիքները, կնպաստի գնահատման ծառայությունների որակի բարձրացմանը, գնահատման ծառայությունների շուկայի զարգացմանը: Նման դասակարգում գործում է մի շարք պետություններում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, որտեղ գնահատողները դասակարգվում են եռաստիճան համակարգով՝ Licensed Residential, Certified Residential և Certified General:
4 AVYAN 19.12.2017 18:45:35 Գնահատողների պարտադիր քանակը ընկերությունում նույնպես անհիմն է։ Նման պահանջները բերելու են գործող ընկերությունների կտրուկ կրճատման։ Սահմանափակվելու է շուկա նոր ընկերությանունների մուտքը։ Առաջարկում ենք ՀՈԴՎԱԾ 11,12, 17 և 20-ը ամբողջությամբ վերանաել։ Ընդունվել է մասնակի Նախագծի 12-րդ և 13-րդ հոդվածներով կազմակերպություններում գնահատողների քանակի վերաբերյալ որևէ պահանջ չի սահմանվում: Նախագիծի 18-րդ հոդվածը խմբագրվել է գնահատման կազմակերպության տնօրենի համար որակավորման վկայական ունենալու պահանջը հանվել է, ինչպես նաև համաձայն խմբագրված տարբերակի գնահատման կազմակերպությունը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գլխավոր գնահատողի հետ՝ նախկինում առաջարկվող երկու գնահատողի փոխարեն: Առանց նման պահանջի եղել են ժամանակահատվածներ երբ գնահատման կազմակերպությունների քանակը գերազանցել է որակավորված գնահատողների քանակը: Նման իրավիճակներից խուսափելու համար կարծում ենք, որ նվազագույնը մեկ գնահատողի պահանջը արդարացված է:
5 AVYAN 19.12.2017 21:27:11 ՀՈԴՎԱԾ 20. ՀՈԴՎԱԾ 23 Պետական մարմնի կողմից «ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» գաղափարի ստեղծումը, ցանկերի վարումը և կիրառումը շուկայում ստեղծում է հակամրցակցային պայմաններ, այսինքն պետականորեն չի խրախուսվում ազատ տնտեսական մրցակցությունը, և չի ապահովում անհրաժեշտ միջավայր ձեռնարկատիրության զարգացման, և սպառողների շահերի պաշտպանության համար, որով և խախտվում է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 1-ին հոդվածը։ Առաջարկում ենք ՝ 1․ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑԱՆԿԻ ԲԱՑԱՌՈՒՄ (պատվիրատուն և/կամ սպառողները իրավասու են ինքնուրույն ընտրել գնահտողին, իսկ նման պարագայում անուղակիորեն կատարվում է ուղղորդում)։ 2․ Գնահատողների մասնագիտական հանձնաժողովի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ և ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաև ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ և ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ապահովելու համար, հանձնաժողովում ընդգրկել գնահատողներ և գնահատման բնագառի մասնագետներ (օրինակ․ պրոֆեսորադասախոսական անձնակազմ), որոնք չեն աշխատում որպես գնահատող։ Ընդունվել է Մասնակի Օրենքի նախագծից հանվել են գնահատման կազմակերպությունների վարկանշավորման դրույթները /24-րդ հոդված/: Նախագծում լրացվել է դրույթ համաձայն որի մասնագիտական հանձնաժողովում 1 տարի ժանկետով ընդգրկվելու հնարավորություն կունենան բոլոր գլխավոր գնահատողները: Մասնագիտական հանձնաժողովի համալրման վերոնշյալ կարգը կապահովի մասնագիտական հանձնաժողովի անկախությունը, անաչառությունը, ազնվությունըևօբյեկտիվությունը /24-րդ հոդված/:
6 Վոլոդյա Ջահանգիրյան 19.12.2017 20:51:22 Կարծում եմ սույն օրենքի նախագիծը պարտադիր պետք է լրամշակվի, քանի որ այն ունի լուրջ բացթողումներ, թերություններ և հակասություններ ՀՀ-ում գործող օրենսդրության հետ: Ուստի անհրաժեշտ է կազմակերպել հասարակական լայն քննարկումներ և նախագծի լրամշակմանը մասնակից դարձնել նաև բոլոր շահագռգիռ կողմերին, այս ոլորտի գիտական աշխատողներին, գնահատման արդյունքների շահառուներին (մասնավորապես ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ), ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ընդունվել է ի գիտություն Օրենքի նախագիծը շրջանառվել է բոլոր շահագրգիռ պետական մարմիններում, ինչպես նաև անցկացվել են քննարկումներ շուկայում գործող գրեթե բոլոր որակավորված գնահատողների մասնակցությամբ: Ներկայացված դիտողությունների, առարկությունների և առաջարկների հիման վրա Նախագիծը լրամշակվել է:
7 Արամ Կարապետյան 19.12.2017 22:58:36 կարծում եմ, որ օրենքը լրամշակման կարիք ունի Ընդունվել է ի գիտություն Օրենքի նախագիծը շրջանառվել է բոլոր շահագրգիռ պետական մարմիններում, ինչպես նաև անցկացվել են քննարկումներ շուկայում գործող գրեթե բոլոր որակավորված գնահատողների մասնակցությամբ: Ներկայացված դիտողությունների, առարկությունների և առաջարկների հիման վրա Նախագիծը լրամշակվել է:
8 Վարդան Սապոնջյան 20.12.2017 14:50:29 Մեր կարծիքով բոլորովին հիմնավորված չէ 3 գնահատողի խնդիրը:Փաստորեն պետք է վճարվի այդ երեք գնահատողներին և ընկերության մյուս աշխատողներին, որը շատ ընկերությունների համար խնդրահարույց է: Մեր կարծիքով իմաստ չունի գնահատողների դասակարգումը: Պատվիրատուն ինքը կարող է ընտրել գնահատող կազմակերպություն: Մեր համար անհասկանալի է 200-250 մլն ապահովագրության հարցը,որը ահռել բեռ է ընկերությունների համար: Ավելի քան 20 տարիների ընթացքում դեռևս չի գրանցվել նմանատիպ սխալ գնահատման դեպք, որի պատճառով հատուցվի վնասը: Մենաշնորհային հարց: Ներկայումս առկա են մոտ 60 գնահատողներ:վերեհիշյալ նախագծով կարող են ստացվել մոտ 15 գնահատող կազմակերպություններ: Հաշվի առնելով նաև ապահովագրման չափը, այն կնվազի մինչև 5-8 ընկերության: Բնականաբար կաճի նաև գնահատման ծառայության վճարը: Մեր կարծիքով գնահատողի զրկելու իրավունքը կարող է իրականացնել միայն դատարանը այն էլ պետական կազմակերպությունների համար: Մեր կարծիքով գնահատման գործունեության այս տարբերակը բացարձակապետ անպիտան է: Գնահատման նախկին տարբերակը մեր կարծիքով կայացած է: Ընդունվել է մասնակի Նախագիծի 18-րդ հոդվածը խմբագրվել է գնահատման կազմակերպության տնօրենի համար որակավորման վկայական ունենալու պահանջը հանվել է, ինչպես նաև համաձայն խմբագրված տարբերակի գնահատման կազմակերպությունը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գլխավոր գնահատողի հետ՝ նախկինում առաջարկվող երկու գնահատողի փոխարեն: Առանց նման պահանջի եղել են ժամանակահատվածներ երբ գնահատման կազմակերպությունների քանակը գերազանցել է որակավորված գնահատողների քանակը: Նման իրավիճակներից խուսափելու համար կարծում ենք, որ նվազագույնը մեկ գնահատողի պահանջը արդարացված է: Ինչ վերաբերվում է գնահատողին, ապա գնահատողը կարող է համատեղությամբ աշխատել մեկից ավելի գնահատման կազմակերպություններում, եթե այդ գնահատման կազմակերպություններն արդեն իսկ ունեն աշխատանքային պայմանագիր այլ գնահատման կազմակերպությունում որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ: Նախագծի 18-րդ հոդվածը խմբագրվել է՝ ապահովագրման նվազագույն չափ է նախատեսվել100 մլն ՀՀ դրամը, իսկ մեկ ապահովագրական դեպքի համար՝ 25 մլն ՀՀ դրամը: Մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունն ընդունված պրակտիկա է նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող այլ ոլորտի կազմակերպությունների համար, իսկ օրինակ մաքսային միջնորդների համար այն ևս կրում է պարտադիր բնույթ: Ինչ վերաբերում է պարտադիր ապահովագրություն կատարելու հետևանքով մրցակցային դաշտից գնահատման կազմակերպությունների դուրս մղմանը, կամ ծառայությունների վճարի բարձրացմանը, ապա պետք է նշենք, որ այն չի հանգեցնի նման հետևանքների, քանի որ ապահովագրության հետ կապված կազմակերպության ծախսերը ամսեկան չեն գերազանցի 30-40 հազար ՀՀ դրամը: Ինչ վերաբերվում է կազմակերպությունների վարկանիշավորմանը, ապա Օրենքի նախագծից հանվել է լիազոր մարմնի կողմից գնահատման կազմակերպությունների վարկանիշային ցանկ վարելու դրույթը: Ինչ վերաբերում է լիազորմ մարմնի կողմից գնահատողի որակավորման վկայականի դադարեցմանը, ապա պետք է նշել, որ գործող օրենքով ևս այդ գործառույթն իրականացնում է Լիազոր մարմինը: Լիազոր մարմնի կողմից որակավորված գնահատողի որակավորման դադարեցումը հանդիսանում է ոլորտի կարգավորումն ապահովող մեխանիզմներից մեկը, որի միջոցով տվյալ ծառայությունների շուկայից դուրս են մղվում անբարեխիղճ և ցածրորակ գործունեություն իրականացնող գնահատողները: Օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում Լիազոր մարմնի որոշումները բողոքարկել դատական կարգով: