Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 20-ի՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Կառավարության 2018 թվականի մարտի 23-ի՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան, որի արդյունքում Կառավարության կառուցվածքում ընդգրկվել է Ներքին գործերի նախարարությունը:
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
2022 թվականի դեկտեմբերի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում Կառավարության կառուցվածքում ստեղծվեց Ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով, Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվումեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթները սահմանել որպես Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներ (նշված փոփոխությունը նախատեսվում է նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով)։
3․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ոլորտային համապատասխան ներպետական օրենսդրությունը կհամապատասխանեցվի այլ իրավական ակտերին՝ նպատակ հետապնդելով ապահովելու Ներքին գործերի նախարարությանը օրենքով սահմանված գործառույթների շրջանակի հստակ նախանշումը:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
01.08.2023 - 16.08.2023
-
Type
Decision
-
Area
Migration and citizenship
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2240
Print