Add to favourites
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 82-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:08:16 | Նախագիծը վերնագրված է <<կենդանիների վարակիչ․․․․․․․․․․․․․․>>։ — Նախագիծը վերաբերում է կենդանիներին ընդհանրապես, թե միայն գյուղատնտեսական կենդանիներին։ Այս համատեքստում առաջարկում եմ վերախմբագրել ամբողջապես։ | Ընդունվել է ի գիտություն։Նախագիծը վերաբերում է գյուղատնտեսական կենդանիներին։ | |
2 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:09:50 | 2. Սույն կարգը տարածվում է նաև անասնահակահամաճարակային պետական ծրագրի միջոցառումներում (այսուհետ՝ պետական ծրագիր) — ինչ ծրագրի մասին է խոսքը, հղում արեք ծանոթանանք, եթե այդպիսի ծրագիր կա։ | Պետական ծրագրի շրջանակներում ներկայումս գործում է միայն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը։ | |
3 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:13:10 | 3. Պետական ծրագրում ընդգրկված հիվանդություններից անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների համար փոխհատուցում չի տրամադրվում, եթե՝ — արդյոք սրանք միակ պայմաններն են, թե կան նաև այլ պայմաններ։ Կամ նկարագրեք բոլոր պայմանները, կամ, եթե առանձնացնում եք սրանք, ապա ներկայացրեք կարևորությունը։ | 3. Ընդունվել է ի գիտություն։ | |
4 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:14:39 | 5. Որոշակի հիվանդությունների դեմ պայքարում վարակված կամ վարակման անմիջական սպառնալիքի ենթակա կենդանիների նկատմամբ իրականացվում է սանիտարական սպանդ` պայմանական պիտանի կենդանական ծագման հումքի և մթերքի ստացմամբ, որոնք կարող են օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո, որը երաշխավորում է դրանց անվտանգությունը: — Գոյություն ունի արդյոք որևէ իրավական, մասնագիտական հիմնավորում այսօրինակ վարքագծի համար, եթե այո, առաջարկում եմ հղում անել։ | Նախագծի 5–րդ կետով նշված դրույթն սահմանված է «Անասանաբուժության մասին» օրենքի 3–րդ հոդվածի 1–ին մասի 32–րդ և 40–րդ կետեր։ | |
5 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:18:38 | 8. Անասնահամաճարակի՝ կենդանիների վարակիչ, այդ թվում պետական ծրագրում ընդգրկված հիվանդությունների հետևանքով անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին փոխհատուցման տրամադրման կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է հանձնաժողով՝ — Այս հիվանդությունների արձանագրման պարագայում նախատեսվում է կարանտին սահմանել և ստեղծել կարանտին հանձնաժաղովներ։ Հիմա խոսքը սրանց մասին է, թե մեկ այլ հանձնաժողովի, առաջարկում եմ պարզաբանել։ | Նախագծի 8–րդ կետով նշված է «․․․կենդանիների սեփականատերերին փոխհատուցման տրամադրման կազմակերպման համար»։ | |
6 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:21:49 | 12. Մարզային հանձնաժողովի նպատակը՝ մարզում անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելման միջոցառումների համակարգումն ու իրականացումն է: — առաջարկում եմ ֆունկցիոնալ կապ ստեղծել այս պարբերությամբ ներկայացված նպատակի ու փոխհատուցում ապահովող հանձնաժողովի գործառույթների միջև։ Անկապ բան եք գրել։ | Ընդունվել է։ | |
7 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:23:08 | 13. Մարզային հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` —հաջորդիվ ոչ իրավաչափ բաներ եք գրել, համապատասխանեցրեք վերնագրին; | Ընդունվել է ի գիտություն։ | |
8 | Թաթուլ Ստեփանյան 30.07.2023 18:34:51 | Ի գիտություն սույն նախագծի հեղինակներին․ <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի Հոդված 1-ով ներկայացված են սահմանումներ, որի առաջին կետը վերաբերում է սույն նախագծին։ Ինչպես նաև բնակչության նյութական վնասները փոխհատուցելու համապատասխան հանձնաժողով, սահմանված ընթացակարգով։ Երկրոդ հանձնաժողով ստեղծելու նպատակը որն է, եթե արդեն իսկ կա պետական, նույն առաքելությամբ ստեղծված մեկ այլ հանձանաժողով։ | 8. Ընդունվել է ի գիտություն։ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «արտակարգ իրավիճակ`» հասկացությունն ընդհանուր առմամբ սահմանում է դեպքերը, ընդ որում ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշմամբ ընդհանրապես չի խոսվում փոխհատուցում տրամադրելու մասին, այլ միայն գնահատում է վնասը և հրապարակում։ Միաժամանակ կենդանիների վարակիչ հիվանդությունների, դրանց հետևանքով պատճառած վնասի գնահատման՝ չափելիության մասին ընդհանրապես չի խոսքում։ |