Add to favourites
Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին
-
9 - Agree
-
8 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարինե Միկիլյան 27.07.2023 03:14:45 | Առաջարկում եմ փոխել գիտաշխատողին ներկայացվող հետևյալ պահանջը՝ հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ: Գաղտնիք չի, որ միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատանքներում հեղինակների հերթականությունը սովորաբար և մեծամասամբ դասավորվում էր ըստ աշխատանքում ունեցած ներդրման: Առաջարկում եմ վերը նշված պայմանը կիրառել հաջորդ ատեստավորման ժամանակ, իսկ այժմ պահանջը ձևակերպել հետևյալ կերպ՝ հանդես է գալիս որպես առաջին, երկրորդ կամ վերջին, գրագրություն պահպանող հեղինակ Որպես առաջարկի հիմնավորում խնդրում եմ դիտարկել հետևյալը՝ https://journals.sagepub.com/doi/full/10.1177/1747016119898403#:~:text=First%20and%20last%20positions%20have,last%2C%20however%2C%20is%20not. | Չի ընդունվել: | Միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները (ՄԳՇ) հրապարակումներում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակներ լինելը հաշվառում են որպես ցուցիչ: |
2 | Ռոման Հովսեփյան 27.07.2023 12:11:42 | Շնորհակալություն հայտնելով կանոնակարգի մշակման բոլոր մասնակիցներին այս բարդ աշխատանքի համար, առաջարկում եմ հետևյալ ոչ մեծ փոփոխությունները․ 26. "իսկ գիտաժողովի նյութերի դեպքում՝ առնվազն երկրորդ քառորդին (Q2) համարժեք ԷսՋեյԱր (SJR) ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում" - Ինչո՞ւ Q2։ Էնպես չէ, ՄԳՇ-ում ներառված աշխատություններում գիտաժողովի նյութեր հրապարակելը ավելի հեշտ է, քան պարբերականների պարագայում։ Առաջարկում եմ դարձնել Q4։ 28․ "2) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ստացել է առավելագույնը 20 տարի առաջ:" - Անտեղի կամ, համենայն դեպս իմ համար, անհասկանալի սահմանափակում է։ 29․ "4) մասնակցում է գիտափորձերի իրականացմանը," - Առաջարկում եմ այս հատվածում լրացում անել հետևյալ կերպ՝ "4) մասնակցում է գիտափորձերի և կամ դաշտային հետազոտությունների/աշխատանքների իրականացմանը,", որպեսզի համապատասխանի դաշտային հետազոտությունների միջոցով առաջնային հետազոտական նյութեր հավաքող բնագավառներին (օրինակ՝ հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն, բուսաբանություն, կենդանաբանություն, երկրաբանություն և այլն)։ Նույնը՝ 31․4 և հետագա համապատասխան կետերում։ 32․ "3) ․․․․ իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն," - Հինգ տարում երեք հրապարակում ՄԳՇ-ում՝ շատ մեղմ պահանջ է անգամ հումանիտար ոլորտի ավագ գիտաշխատողների համար։ Առաջարկում եմ դարձնել չորս կամ հինգ։ 34․4․ կետում առաջարկում եմ հումանիտարների համար բերվող պահանջը դարձնել հինգ կամ վեց հրապարակում ՄԳՇ-ում։ 34․4․ "առնվազն երեքում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ," հատվածում հումանիտարների համար չարժի նշել "վերջին հեղինակ"-ը, քանզի Հայաստանում հումանիտար ոլորտի աշխատողները վերջին տեղում դնում են այն հեղինակի անունը, որը, իրենց կարծիքով, ամենաքիչ մասնակցությունն է ունեցել տվյալ հոդվածի պատրաստման գործում։ Եթե պահվի, "վերջին հեղինակի" կարգավիճակից բխող արտոնություններից հումանիտար ոլորտում կօգտվեն մարդիկ, որոնք ակնկալվող ներդրումը չունեն։ Նույնը վերաբերվում է 36․4 և հետագա համապատասխան կետերին։ 38. "Գիտական խմբի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`" - Այստեղ լրացուցիչ կամ կրկնվող պահանջներ գրելու փոխարեն կարելի է պարզապես գրել "համապատասխանում է առնվազն ավագ գիտաշխատողի համար բերվող պահանջներին (տե՛ս կետ 32)"։ Խմբի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուի համար ավագ գիտաշխատողի համար բերվող պահանջներին համապատասխանությունը նաև գրավական է, որ տվյալ թեկնածուն անցել է որոշակի ճանապարհ և ունի համապատասխան փորձառություն խմբի ղեկավարի պաշտոնի հավակնելու համար։ . 43․6 - Առաջարկում եմ ավելացնել դաշտային աշխատանքները։ Նույնը՝ 45․6 կետի համար։ | Չեն ընդունվել: Ընդունվել է: | Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպվող մրցութային ծրագրերում պահանջվում է Q2-ը: Կրտսեր գիտաշխատողի պաշտոնը պետք է հանդիսանա գիտական կարիերայի զարգացման սկզբնափուլ (early career researcher): . . Կատարվել են համապատասխան լրացումները: Նախագծով սահմանվում են գիտական պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում գիտական կադրերի ըստ տարակարգերի ատեստավորման գնահատման նվազագույն քանակական և որակական չափանիշները, որն իր հերթին հնարավորություն է տալիս կազմակերպություններին ելնելով իրենց առանձնահատկություններից՝ սահմանել հավելյալ քանակական և որակական պահանջներ, որոնք կհաստատվեն կազմակերպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ: Ուստի, ներկայացված առաջարկը հնարավոր է դիտարկել կազմակերպության կողմից սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջների շրջանակներում: Միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները (ՄԳՇ) հրապարակումներում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակներ լինելը հաշվառում են որպես ցուցիչ: Նպատակահարմար չէ: Կատարվել են համապատասխան լրացումները: |
3 | Samvel Sirakanyan 27.07.2023 14:35:48 | Գլխավոր գիտաշխատողի նկատմամբ պահանջները շատ բարձր են: Առաջարկում եմ պահանջվող Q1 հոդվածների թիվը (8) փոքրացնել գոնե մինչև 5: | Չի ընդունվել: | Գլխավոր գիտաշխատող պաշտոնը պետք է զբաղեցնեն տվյալ ուղղությունում բացառիկ ներդրում ունեցող գիտնականը: |
4 | Հովհաննես Ասատրյան 28.07.2023 07:16:21 | Գիտության կոմիտեի, ինչպես նաև այլ կազմակերպությունների դրամաշնորհային և այլ մրցույթներում Հասարակագիտական գիտություններին ներկայացվում են նույն չափնիշները ու պահանջները, ինչ Հումանիտար գիտություններին և Հայագիտական գիտութթյուններին, սակայն ատեստավորման դեպքում այս մոտեցումը չի գործում: Հաշվի առնելով Հասարակագիտական բլոկի առանձնահատկությունները և ներկայիս իրավիճակը՝ ոլորտի գիտական կազմակերպությունների գիտական արդյունքների մասով, առաջարկում ենք Հասարակագիտության ուղղության գիտաշխատողների համար կիրառել նույն քանակական ու որակական պահանջները, որոնք ներկայացվում են Հումանիտար և Հայագիտական ուղղության գիտաշխատողներին: | Չի ընդունվել: | Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպվող վերջին մրցութային ծրագրերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների համար հրապարակումների քանակական չափանիշները նույնն են, տարբերվում է միայն հայագիտություն և հումանիտար գիտություններից: |
5 | Svetlana Dallakyan 28.07.2023 10:28:27 | 1․ Առաջարկում եմ 46-րդ կետի ենթակետերում ավելացնել նաև հարաբերակցություն՝ կապված ՀՀ ԲՈԿ -ի կողմից ներկայացված հոդվածների վերաբերյալ, քանի որ այս նախագծից կարծես թե պարզ է դառնում, որ առհասարակ տարիներ շարունակ երբ հոդվածներ են տպագրեվոլ ԲՈԿ-ի երաշխավորված ցանկում, ոչ մի կերպ հաշվի չի առնվում, այսինքն այսքան տարվա գիտնականների աշխատանքը զրոյի է հավասարեցվում այդ մասով։ *Առաջարկում եմ վերջին յոթ տարվա ընթացքում ՀՀ ԲՈԿ-ի ցանկում տպագրված 4 հոդվածը համարժեք լինի ՄԳՇ-ում ընդգրկված մեկ հրապարակման։ | Չի ընդունվել: | Համապատասխան գիտական հանդեսները որոշակի չափանիշներին համապատասխանելու պարագայում միայն կարող են ընդգրկվել նախագծով սահմանվող հրապարակումների ցանկում: |
6 | Svetlana Dallakyan 28.07.2023 10:29:06 | 2․ 46-րդ կետի ենթակետերում խոսվում է մենագրության համարժեքության մասին, բայց չի խոսվում կոլեկտիվ մենագրության մասին։Չէ ո՞ր դա էլ է գիտական հրապարակում։ *Առաջարկում եմ մեկ կոլեկտիվ մենագրությունը ( գոնե առաջին հեղինակի համար) համարժեք դարձնել ՄՇԳ-ում ընգրկված մեկ հրապարակման։ | Չի ընդունվել: | Կոլեկտիվ մենագրությունները հստակ սահմանված են: |
7 | Svetlana Dallakyan 28.07.2023 10:29:06 | 3․ 38-րդ կետում ներկայացված են գիտական խմբի ղեկավարի վերաբերյալ պահանջները և 40-րդ կետում էլ ներկայացված է գիտական ստարաբաժանման ղեկավարի վերաբերյալ պահանջները։ Այս երկու դեպքում էլ նշված չէ գիտական ոլորտում ղեկավարման փորձի վերաբերյալ պահանջ, որն իրականում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար շատ կլարևոր է և մրցութային պայմաններում այդ կետի առկայությունը առավել հիմնավոր է դառձնում թեկնածուների միջև ընտրությունը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ցանկանում եք երիտասարդ կադրերին էլ ղեկավարման հնարավորություն տալ, շատ լավ է, այս դեպքում և, առհասարակ, կարելի է հաշվի առնել նաև գիտպետկոմի կողմից հայտարարված մրցույթներում հաղթած թեմաների ղեկավար լինելու համապատասխան տարվա փորձը հաշվի առնել։ *Առաջարկում եմ գիտական խմբի և գիտական ստորոբաժանման ղեկավարի համար սահմանել առնվազն համապատասխանաբար 3 և 5 տարվա ղեկավարման փորձ, ինչպես նաև գիտպետկոմի կողմից հայտարաված մրցույթների շահած թեմաների ղեկավարման փորձը ևս հաշվի առնել (չէ ո՞ր այդ թեմաները շահելը և այն ղեկավարել և իրականացնելը այդքան հեշտ չի այսօրվա պահանջներով)։ | Չի ընդունվել: | Նախագծով սահմանվում են գիտական պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում գիտական կադրերի ըստ տարակարգերի ատեստավորման գնահատման նվազագույն քանակական և որակական չափանիշները, որն իր հերթին հնարավորություն է տալիս կազմակերպություններին ելնելով իրենց առանձնահատկություններից՝ սահմանել հավելյալ քանակական և որակական պահանջներ, որոնք կհաստատվեն կազմակերպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ: Ուստի ներկայացված առաջարկը հնարավոր է դիտարկել կազմակերպության կողմից սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջների շրջանակներում: |
8 | Svetlana Dallakyan 28.07.2023 12:54:19 | 4. Ի հավելումն 2-րդ առաջարկությանը , կցանկանամ անդրադառնալ նաև մենագրությանը, որն երաշխավորվել է տպագրության գիտական հինարկների գիտխորհուրդների կողմից։ Առաջարկում եմ վերջին 3 տարվա մենագրությունը առնվազն 10 մամուլ ծավալով համարժեք դիտարկել ՄՇԳ-ում ընգրկված 2 հրապարակման հետ, քանի որ այդ հրապարակումները խմբագրվում են դոկտորների կողմից և երաշխավորվում են տպագրության գիտական հիմնակրկների կողմից։ | Չի ընդունվել: | Ներառելը նպատակահարմար չէ: |
9 | Svetlana Dallakyan 28.07.2023 13:06:15 | 5․ Առաջարկում եմ հասարակական գիտությունների առջև դրված հոդվածների տպագրման քանակները վերանայել, մասնավորապես տարբերակել բանգիտությունից, տեխնիակական, ճարտարագիտական, տեխնոլոգիակա, բժշկական և գյուղատնըեսական գիտություններից, քանի որ նույնիսկ գիտպետկոմի մրցույթներում պահանջները հասարակական և հայագիտական գիտությությունների համար միևնույնն ես, ևև այն տարբերվում է մանացածներից, իսկ այս նախագծում հասարակագիտությունը հավասարեցված է բնագիտության և մյուս գիտությունների հետ։ Եթե հնարավոր է գոնե մեկ հոդվածով պակաս լինի յուրաքանչուր աստիճանի համար (գիտաշխատող 4-ի փոխարեն 3, ավագ գիտաշխատող 6-ի փոխարեն 5 և այլն․․․․) | Չի ընդունվել: | Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպվող վերջին մրցութային ծրագրերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների համար հրապարակումների քանակական չափանիշները նույնն են, տարբերվում է միայն հայագիտություն և հումանիտար գիտություններից: |
10 | Sargis Tovmasyan 28.07.2023 15:00:39 | 1.Կարգի 25-րդ կետում «ատեստավորման» բառից հետո լրացնել «համար հետազոտությունների» բառերը, նկատի ունենալով, որ գնահատման առարկան ոչ թե ատեստավորումն է այլ հետազոտությունը: 2.Նախորդ դիտողության հիման վրա 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն կարգի 25-րդ կետում նշված գիտական աշխատողների ատեստավորման համար գիտական հետազոտությունները գնահատվում են հետևյալ չափանիշներով». 3.Գնահատման չափանիշներում ներառել նաև երկրի կարիքներով պայմանավորված՝ կարևոր նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունները, որոնք կարող են գնահատվել՝ հիմք ընդունելով համապատասխան պետական լիազոր մարմնի եզրակացությունը: Կարևոր խնդիր են նաև թեմատիկ կամ այլ ծրագրերի շրջանակներում իրականացված և պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, երկրի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող հետազոտությունները, որոնց հրատարակումը հնարավոր չէ ոչ միայն արտերկրի, այլև տեղական պարբերականներում. 4.Չափանիշներում ներառված չեն նաև ԲՈԿ-ի կողմից հաստատված ցանկերում ընդգրկված՝ տեղական պարբերականների հրապարակումները, ինչը որոշակիորեն հարցականի տակ է դնում ինչպես ցանկի անհրաժեշտությունը, այնպես էլ այդ պարբերականների հրատարակումն ընդհանրապես: Ուստի առաջարկում ենք ՄԳՇ-ում հրապարակումներին առնչվող մասերում կատարել փոփոխություններ՝ չափանիշներում որոշակի դեր վերապահելով նաև տեղական պարբերականներին, օրինակ՝ 30-րդ կետի 3-րդ ենթակետում «ՄԳՇ-ում» բառից հետո լրացնել «կամ առնվազն երկու հրապարակում ՄԳՇ-ում և չորս հրապարակում ԲՈԿ-ի կողմից հաստատված ցանկում ընդգրկված պարբերականում» բառերը: Համարժեք լրացումներ կարելի կատարել 32, 34 և 36-րդ կետերի 3-րդ ենթակետերում: 5. ՄԳՇ պարբերականների և մենագրության սահմանումները, կարծում ենք պետք է վերանայվեն, ուստի առաջարկում ենք՝ Ա.Կարգի 26 կետի 1) ենթակետում շարադրված «...կամ Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի առնվազն չորրորդ քառորդ (Q4), իսկ գիտաժողովի նյութերի դեպքում՝ առնվազն երկրորդ քառորդին (Q2) համարժեք ԷսՋեյԱր (SJR) ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում (այսուհետ՝ ՄԳՇ)» նախադասությունը շարադրել հետևյալ ձևակերպամբ. «...կամ Scopus շտեմարանում ինդեքսավորված ամսագրում, գրքում կամ գիտաժողովի նյութերում (այսուհետ՝ ՄԳՇ)»։ Բ. 26 կետի 2) ենթակետի վերջում ավելացնել. «...կամ էլ ընդգրկված լինի Scopus շտեմարանի կողմից ինդեքսավորված գրքերի ցանկում (այսուհետ՝ Մենագրություն)»։ 5-րդ կետի հիմնավորում. Կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի ձևակերպման դեպքում առաջանում է առնվազն 2 խնդիր. ա) Ստացվում է, որ Web of Science - ում գրանցված ամսագրերում հրատարակված հոդվածները, գիտաժողովի նյութերը, գրքերը և գրքի գլուխներն անվերապահորեն ընդունվում են, իսկ Scopus շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրատարակված հոդվածների, գիտաժողովների նյութերի և գրքերի գլուխների համար արվում է վերապահում՝ պահանջելով SCImago Journal & Country Rank պորտալում իդեքսավորում։ SCImago Journal & Country Rank պորտալն ինքին անկախ կառույց չէ, այն վերլուծում ու իր սեփական ինդեքսն է հաշվարկում՝ հիմնվելով Scopus շտեմարանի տվյալների վրա` մոտավորապես մեկ տարի ուշացումով։ Հետևաբար, նշված պահանջը արհեստականորեն, առնվազն ժամանակային խնդիր է ստեղծելու (մեկ տարի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հնարավոր է ավելի երկար ժամանակով) գիտաշխատողների համար։ բ) SCImago Journal & Country Rank պորտալի ելքային տվյալները կարող են և չհամապատասխանել Scopus շտեմարանի տվյալներին, օրինակ Scopus-ում 2-րդ քառորդում գրանցված ամսագիրը/գիտաժողովի նյութերը կարող են SCImago Journal & Country Rank պորտալում լինել 1-ին, կամ 3-րդ քառորդում, և հակառակը, քանի որ SCImago Journal & Country Rank պորտալը կիրառում է լիովին այլ՝ անկախ հաշվարկման ալգորիթմ իր ԷսՋեյԱր (SJR) ինդեքսի համար։ Օրինակ՝ Perspectives in Pragmatics, Philosophy and Psychology ամսագիրը Scopus-ում ընդգրկված է 2-րդ քառորդում https://www.scopus.com/sourceid/21100828446#tabs=1 Իսկ ահա SCImago Journal & Country Rank պորտալում վերջինիս լավագույն քառորդը 3-րդն է. https://www.scimagojr.com/journalsearch.php?q=21100828446&tip=sid&clean=0 Ուստի կրկին հարց է առաջանում, թե ինչի՞ համար է այս արհեստական տարբերակումը, որ դրվում է Web of Science - ում գրանցված ամսագրերի և Scopus-ում գրանցված ամսագրերի միջև։ Սարգիս Թովմասյան- ՃՇՀԱՀ գիտության վարչության ղեկավար, Աշոտ Գևորգյան-ՃՇՀԱՀ ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժնի ղեկավար | Չեն ընդունվել: | Նախագիծը հստակ սահմանում է, որ ատեստավորումը գիտական, գիտական ղեկավար և ճարտարագիտատեխնիկական պաշտոններ զբաղեցնող աշխատողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրանց կողմից ստացված գիտական արդյունքները գնահատելու և մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է, ուստի, նպատակահարմար չէ համապատասխան լրացումը: Նախագծով սահմանվում են ատեստավորման գնահատման նվազագույն քանակական և որակական չափանիշները, որն իր հերթին հնարավորություն է տալիս կազմակերպություններին ելնելով իրենց առանձնահատկություններից՝ սահմանել հավելյալ քանակական և որակական պահանջներ, որոնք կհաստատվեն կազմակերպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ: Ուստի, առաջարկը հնարավոր է դիտարկել կազմակերպության կողմից սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջների շրջանակներում: Նախագծի կարգավորման առարկա չէ: Նախագծով շարադրվածն ավելի հստակ և հասանելի է, քան առաջարկվողը: Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) ավելի հստակ է, քան առաջարկվողը Սկոպուս (Scopus): Նախագծով շարադրվածն ավելի հստակ և հասանելի է, քան առաջարկվողը: Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալը հիմք է ընդունում Սկոպուս (Scopus) շտեմարանի տվյալները, այն ավելի հասանելի է: Բերված օրինակները բացառություններ են, նախագծով առաջարկվող տարբերակը ավելի հասանելի է: Բերված օրինակները բացառություններ են, նախագծով առաջարկվող տարբերակը ավելի հասանելի է: Նախագծի կարգավորման առարկա չէ: |
11 | Կարեն Գրիգորյան 28.07.2023 21:01:30 | Նախագիծը խիստ տեղին է: Բայց առաջին ընթերցումից հետո առաջանում է հետևյալ բնական հարցը: Բազմաթիվ գիտաշխատողներ համապատասխան հաստիքները զբաղեցնում են համատեղության կարգով՝ վճարվելով կես կամ քառորդ դրույքով: Համապատասխանաբար բնական է ակնկալել, որ նախորդ ժամանակաշրջանում նրանց իրականացրած գիտական գործունեությունը պետք է բավարարեր իրենց զբաղեցրած հաստիքին հարկադրված պահանջների միայն կեսին կամ քառորդ մասին: Այնինչ նախագծի թիվ 46 կետի 3-րդ դրվագը առաջարկում է ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքում համապատասխան պահանջները կիրառել երեք քառորդով: Ինչու երեք քառորդ, այլ ոչ, ասենք, պի հինգերորդ կամ 72,285 տոկոս: Ո՞րն է այդ հստակ սահմանագծի հիմնավորումը: Թե՞ ոլորտի կառավարման համակարգին սազական չէ նման չնչին հարցերին հիմնավորում մոգոնել: | Ընդունվել է ի գիտություն: | Չկա կոնկրետ առաջարկ: |
12 | Կարեն Գրիգորյան 29.07.2023 13:38:48 | Կրկին ողջյունելով նախագիծը, ցանկանում եմ անդրադառնալ ավագ գիտաշխատողի և հիերարխիայի ավելի բարձր մակարդակի հաստիքներին հավակնող թեկնածուների հրապարակումներում հեղինակների անունների թվարկման հերթականության վրա հարկադրվող պահանջին առ այն, որ նրանք պետք է հանդես գան որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ: Ընդհանուր առմամբ հասկանալի է այս պահանջով հետապնդվող նպատակը: Սակայն նման շարադրմամբ լրիվ աչքաթող է արվում այն իրականությունը, որ նման հերթականությունը ոչ միշտ և ոչ բոլոր բնագավառներում է կրում որոշակի բովանդակային ծանրաբեռնվածություն: Ըստ այդմ նման պահանջը որոշ դեպքերում կրելու է անհիմն ռեպրեսիոն բնույթ: Իմ այս մտավախությունը մասամբ կմեղմանար, եթե հիշատակված պահանջը կիրառվեր միայն այն հրապարակումների վրա, որոնք համահեղինակել եմ մեծաքանակ համահեղինակներ, ասենք, 5 կամ 6, և ավելին: Հուսով եմ իմ այս դիտողությունը կստանա արձագանք և կօգնի նախագծի բարելավմանը: | Չի ընդունվել: | Նշված պահանջը վերաբերում է միայն բարձր պաշտոններին, որը ենթադրում է, որ բացի միջազգային համագործակցություններից կարող են ունենալ նաև հրապարակումներ, որոնք բավարարում են նախագծով սահմանվող պահանջներին: Միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները (ՄԳՇ) հրապարակումներում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակներ լինելը հաշվառում են որպես ցուցիչ: |
13 | Կարեն Գրիգորյան 29.07.2023 17:18:38 | Ինչպես ասված է, Աստված երրորդություն է սիրում: Ըստ այդմ երրորդ անգամ ողջունելով նախագիծը, այս անգամ անդրադառնամ դրա կոնցեպտուալ կողմերից մեկին: Նախագիծը լի է գեղեցիկ ձևակերպումներով և բարի նպատակներ հետապնդելը հաստատող բացահայտ վկայություններով: Սակայն կյանքի կոչելու տեսանկյունից ոչ էական բոլոր պահերի վրա իրատեսաբար աչք փակելուց հետո վերջնական արդյունքում ձեռքի տակ ունենում ենք տարբեր մակարդակի գիտաշխատողների հրապարակումների վրա դրվող քանակական պահանջներ՝ համեմված որոշ որակական սահմանումներով (տե՛ս նախագծի թիվ 26 դրվագը): Ըստ էության դա վկայում է նախագիծը կազմողների այն համոզման մասին, որ. 1. գիտական նվաճումների «գիտաչափական չափանիշ» է հրապարակված հոդվածների թիվը, այլ ոչ միայն դրանց որակը, 2. պարբերականի վարկանիշը, որը իհարկե միջին հաշվով անուղղակիորեն արտահայտում է հրապարակված հոդվածների «միջին որակը», կարող է միանշանակ արտահայտել տվյալ պարբերականում հրապարակված առանձին կոնկրետ հոդվածի որակը: Առաջին հայացքից ամեն բան հարթ է և տրամաբանական: Սակայն միայն առաջին հայացքից: Ըստ իս՝ սրանք առնվազն վիճահարույց դրույթներ են, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ այն փոխկապակցվածությամբ, ինչպիսին առկա է նախագծում: Մասնավորապես տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Գիտության կոմիտեն, տնօրինելով բյուջետային էական գումարներ և դրանք բաշխելով ըստ բազմաթիվ և, անկեղծ ասած, բավականին լիարժեք ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի, չի նախաձեռնում անկախ գիտական խմբի ձևավորում՝ նպատակային դրամաշնորհային ծրագրով նրան պատվիրելով գիտաչափական մեթոդաբանության մշակում, որը կծառայեր քննարկվող նախագծի և բազմաթիվ այլ նախաձեռնությունների գիտամեթոդական հիմնավորման համար: Ընդ որում Կոմիտեում ներքին զարգացումների և քննարկումների արդյունքում ձևավորված մոտեցումները հարկավոր է չեղարկել, քանի որ դրանք անկախ փորձագիտական խմբի ստեղծագործական աշխատանքի արդյունք չեն, ըստ այդմ չեն կարող որակվել որպես օբյեկտիվ գիտահենք մոտեցումներ և, ինչը հանահունչ է գիտության կառավարման ոլորտում տեղ գտած ստրատեգիական մոտեցումներին, չեն հրապարակվել հեղինակավոր գիտական պարբերականներում (փառք Աստծուն, գիտաչափական տնտղումների վրա մասնագիտացված պարբերականները փոքրաթիվ չեն): Իսկ մինչ այդ ընթացող մտքերի բոլոր փոխանակումները, թեժ բանավեճերն ու բարեկամական քննարկումները մոլորեցնող բնույթի են, քանի որ վարվում են համապատասխան կարգավորմանը ենթակա սուբյեկտների կողմից, արտահայտում են այս կամ այն անձանց և խմբերի անձնական շահերը և զուրկ են գիտամեթոդական հիմքերից: Թե՞ նման քննարկումների համար համապատասխան (կարծում եմ մաթեմատիկական) կրթությունը էական չէ, այլ բավարար է սեփական շահերի հստակ ըմբռնումը: | Ընդունվել է ի գիտություն: | Չկա կոնկրետ առաջարկ: |
14 | Կարեն Գրիգորյան 02.08.2023 20:24:36 | Նախորդ դիտողություններիս հավելեմ ևս որոշ մտորումներ, քանի որ կասկածներ ունեմ, որ նախագիծը պարունակում է որոշ հակասություններ: Այսպես, նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ կետը պահանջում է, որպեսզի ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքում որոշ քանակական պահանջներ կիրառվեն երեք քառորդ չափով: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ որևէ անձ համատեղության կարգով որոշ գիտական հաստիքներ զբաղեցնում է երկու տարբեր գիտական հիմնարկներում, յուրաքանչյուրում, ենթադրենք, կեսական դրույքով (ընդհանուր մեկ դրույք): Եթե յուրաքանչյուր հիմնարկում ատեստավորման հանձնաժողովին նա ներկայացնի նույն հրապարակումները, բայց պահանջվող քանակի ¾ մասով, ապա նա կհայտնվի առավել բարենպաստ իրավիճակում, քան ամբողջ դրույքով որևէ մեկ գիտական հիմնարկում աշխատող այլ անձ, իսկ եթե պահանջենք, որպեսզի նա տարբեր հիմնարկներում, որտեղ նա աշխատում է, ներկայացնի տարբեր հրապարակումներ, բայց ամեն աշխատավայրում նույն ¾ չափով, ապա այս անգամ նա կհայտնվի անբարենպաստ վիճակում, քանի որ նա այժմ պետք է ներկայացնի 2 * ¾ = 1.5 անգամ շատ հրապարակում, քան ամբողջ դրույքով որևէ մեկ գիտական հիմնարկում աշխատող այլ անձինք: Մեկ այլ իրավիճակ, երբ անձը ներկայումս որոշ գիտական հաստիք զբաղեցնում է ոչ լրիվ դրույքով, համապատասխանաբար նրա ատեստավորման համար պահանջները կիրառվում են ¾ մասով: Բայց ահա ատեստավորումից ոչ երկար ժամանակ անց նա հավակնություններ է ներկայացնում իր զբաղեցրած հաստիքի դրույքաչափը մինչև մեկ դրույք բարձրացնելու մասով: Եթե այդպես, ապա նա ստանում է անաշխատ առավելություն մնացածի նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա ինչ հիմնավորմամբ: Համոզված եմ, որ նման դեպքեր, թեկուզև քիչ հավանական, բայց ամեն դեպքում ոչ ամբողջովին անհնար, կարելի է հորինել էլ առավել մեծ թվով, ինչը վկայում է նախագծի գիտամեթոդական հիմքերի թերմշակ լինելը: | Ընդունվել է ի գիտություն: | Համանման դեպքերը կարող են կարգավորվել կազմակերպության ղեկավարի լիազորությունների շրջանակներում: |
15 | Վարդան Գասպարյան 07.08.2023 11:20:23 | Ատեստավորման հետ կապված առաջանում են մի շարք հարցեր։ Հասկանալի է, որ գիտական հրապարակումները կարևոր չափանիշ են գիտաշխատողի արդյունավետությունը գնահատելու համար։ Կոմիտեի պահանջը՝ տպագրվել ազդեցության գործակից ունեցող ամսագրերերում, արդարացված է, սակայն հասկանալի չէ, թե որտեղից են վերցվել այն թվերը, որոնք պարտադիր են այս կամ այն գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների համար։ Մյուս կողմից ակնհայտ է, որ ներկայումս մեծ ծավալ են կազմում այսպես կոչված open access վճարովի ամսագրերը,որոնք նույնպես ունեն ազդեցության գործակից և այս ամսագրերում տպագրվելը շատ ավելի դյուրին է։ Հասարակ մոնիտորինգը ցույց է տալիս, որ մեր գիտնականների մեծ մասը գնում է այդ ճանապարհով՝ տպագրվելով այդպիսի ամսագրերում: Պետք է ասել, որ այդպիսի քիչ թե շատ նորմալ ամսագրում տպագրվելու արժեքը կազմում է 1500 ԱՄՆ դոլլար և ավելին։ Հասկանալի է, որ այստեղ կարող են տպագրվել այն լաբորատորիաները և խմբերը,որոնք ունեն դրամաշնորհային ծրագիր։ Քանի որ, ոչ բոլորը կարող են ունենալ դրամաշնորհային ծրագեր,այդ պատճառով լաբորատորաները և խմբերը հայտնվում են ոչ հավասար պայմանների մեջ։ Մեր կարծիքով, այդ անհավասարությունը վերացնելու միակ ճանապարհը այն է, որ գիտության կոմիտեն պետք է ունենա ֆոնդ, որպեսզի ֆինանսավորի այդ տիպի հոդվածների հրատարակումը (ինչը իրականում ես համարում եմ Հայաստանի նման երկրների համար ոչ արդյունավետ ծախս)։ Բացի դրանից, չի կարելի open access և ոչ open access ամսագրերը դնել հավասար հարթակների վրա։ Մյուս խնդիրը այն է,որ առաջատար գիտաշխատող լինելու համար պետք է ունենաս (ունեցել ես) դրամաշնորհ (50․000-100․000 Դոլլար)։ Պետք է նշել, որ պահանջվող չափանիշները պետք է լինեն օբյեկտիվ, ինչը չի կարելի ասել դրամաշնորհների մասին։ Ընդհանրապես Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, շատ դժվար է ապահովել օբյեկտիվությունը, իսկ հակառակը երևում է նույնիսկ անզեն աչքով։ Այնպես, որ այս կետի կիրառման արդյունավետությունը շատ վիճելի է։ Գասպարյան Վարդան Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբ․ վարիչ Բունիաթյանի անվ Կենսաքիմիայի Ինստիտուտ Պ․Սևակի փ․ 5/1 Երևան 0014 Հեռ 094878876 Է․փոստ vgasparyan59@gmail.com | Ընդունվել է ի գիտություն: | |
16 | Աննա Մակարյան 10.08.2023 11:01:24 | Բոլորիս հայտնի է, որ նախագծում ներկայացված շտեմարաններում ընդգրկված պարբերականներում հոդվածները տպագրվելուց հետո բավական ժամանակ կարող է անցնել մինչև տեղի ունենա վերջիններիս ինդեքսավորումը շտեմարաններում։ Առաջարկում եմ ատեստավորման ժամանակ որպես քանակ հաշվել նաև դեռևս չինդեքսավորված հոդվածները, որոնք արդեն տպագրվել են, սակայն դեռևս ինդեքսվորված չեն, ինչպես նաև տպագրության վերցրած և խմբագրության կողմից տեղեկանք տրամադրված լինելը ևս փաստի հոդվածի առկայության մասին։ (Այս մասով առհասարակ նախագծում անդրադարձ չկա): | Չի ընդունվել: | Նշված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից: |
17 | Աննա Մակարյան 10.08.2023 11:01:24 | Առաջարկում եմ հասարակական գիտությունների առջև դրված հոդվածների տպագրման քանակները վերանայել, մասնավորապես տարբերակել բնագիտությունից, տեխնիակական, ճարտարագիտական, տեխնոլոգիական, բժշկական և գյուղատնտեսական գիտություններից, քանի որ Գիտպետկոմի մրցույթներում ևս պահանջները հասարակական և հայագիտական գիտությությունների համար միևնույնն ես, և այն տարբերվում է մնացածներից, իսկ այս նախագծում հասարակագիտությունը հավասարեցված է բնագիտության և մյուս գիտությունների հետ։ | Չի ընդունվել: | Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպվող վերջին մրցութային ծրագրերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների համար հրապարակումների քանակական չափանիշները նույնն են, տարբերվում է միայն հայագիտություն և հումանիտար գիտություններից: |
18 | Աննա Մակարյան 10.08.2023 11:01:24 | Առաջարկում եմ ատեստավորման ժամկետները երկարածգել մինչև 2025 թվական կամ եթե հնարավոր չէ, ապա 2024 թվականի տարվա վերջ, քանի որ բավականին բարդ կլինի այսպես արագ ապահովել այսքան մեծ քանակակ ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներ տպագրելու պարագայում՝ հատպկապես բարձր տարակարգ ունեցող գիտաշխատողների դեպքում։ | Չի ընդունվել: | Առաջարկն անհասկանալի է, հաշվի առնելով, որ համապետական պարտադիր ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի: |
19 | Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ 10.08.2023 13:30:26 | Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկկայի ինստիտուտի գիտական խորհուրդը 2023թ. օգոստոսի 10-ին քննարկելով ներկայացված նախագիծը /կարծիքը սահմանված կարգով ուղարկված է/ առաջարկում է այն հանել հետագա քննարկումից, քանի որ այն չի բխում հանրապետությունում գիտության զարգացման պահանջներից, հակասում է ՀՀ սահմանադրությանը, պարունակում է Մարդու իրավունքներին հակասող դրույթներ: ՋՀՀԻ գիտխորհրդի նախագահի տեղակալ, տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա.Սարուխանյան | Ընդունվել է ի գիտություն: |