Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

———— հուլիսի 2023 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասը, 594-րդ հոդվածը, 605-րդ հոդվածը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում տարեկան պետական բյուջեների միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքը (այսուհետ՝ Շենք) և դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաև` շենքի տակ գտնվող) հողամասը նվիրաբերել Ապարանի համայնքապետարանին՝ դրա բնակարանների բաշխման և հատկացման գործընթացը սույն որոշման համաձայն իրականացնելու պայմանով:

  1. Սահմանել, որ Շենքի բնակարանները բաշխում և հատկացնում է Ապարան համայնքի ղեկավարը՝ իր կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա՝

1) Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքերի համապատասխանաբար թվով 31 և թվով 7 բնակարանների սեփականատերերին՝ իրենց պատկանող բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան.

2) 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին՝ համաձայն Ապարան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հետ համաձայնեցված ցուցակի.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` օրենքով սահմանված կարգով Ապարան համայնքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին՝ համաձայն Ապարան համայնքի ղեկավարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված ցուցակի:

  1. Առաջարկել Ապարան համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում համայնքի միջոցների հաշվին ապահովել Շենքի և դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաև` շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցումը.

2) Շենքի և դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաև` շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ իրավունքները գրանցելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Շենքից բնակարան ստանալու հավակնող անձանց գրավոր ծանուցումը՝ սույն որոշմամբ սահմանված բնակարանների տրամադրման պայմանների և ժամկետների մասին.

3) Սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն ծանուցումներն ապահովելուց հետո 6-ամսյա ժամկետում ապահովել Շենքի բնակարանների բաշխումը և բնակարան ստացած ընտանիքների հետ հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքումը` համայնքի կողմից հաստատված ցուցակի համաձայն՝ հիմք ընդունելով ընտանիքների կողմից նախկինում զբաղեցված բնակարանների չափերը:

  1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքները սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծանուցումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Ապարան համայնքի ղեկավարին ներկայացնում են դիմում՝ դրան կցելով.

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ընտանիքների կողմից՝

ա. վթարային շենքում սեփականության իրավունքով պատկանող բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի և սեփականատիրոջ կամ համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները (մահացած սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ ժառանգների կողմից՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու փաստը հաստատող փաստաթղթի պատճենը),

բ. նոտարական կարգով վավերացված հայտարարություն՝ Շենքից բնակարան ստանալուց հետո սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված շենքերում սեփականության իրավունքով պատկանող բնակարանի դիմաց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին բնակարանային պահանջ չներկայացնելու մասին,

գ. տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից կամովին հրաժարվելու մասին Ապարան համայնքի ղեկավարին ուղղված դիմումի պատճենը.

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընտանքիների կողմից՝

ա. Ապարան համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքներ՝ երկրաշարժի ժամանակ բնակելի տուն ունենալու, երկրաշարժի հետևանքով բնակելի տունը քանդված լինելու, քանդված բնակարանի դիմաց պետական աջակցություն ստացած չլինելու և ընտանիքի փաստացի բնակության վայրի մասին,

բ. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

գ. նոտարական կարգով վավերացված հայտարարություն՝ Շենքից բնակարան ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին բնակարանային պահանջ չներկայացնելու մասին.

3) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ընտանիքների կողմից՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման համաձայն կազմված փաստաթղթային փաթեթ, ընդ որում, եթե համապատասխան ընտանիքի բնակարանային գործը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, ապա բնակարանային գործը գրավոր պահանջվում է Ապարան համայնքի ղեկավարի կողմից,

բ. նոտարական կարգով վավերացված հայտարարություն՝ Շենքից բնակարան ստանալուց հետո պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին բնակարանային պահանջ չներկայացնելու մասին: Ընդ որում, սույն ենթակետում նշված ընտանիքները Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն հանվում են բնակարանային հաշվառումից:

  1. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված նվիրատվության պայմանագրերը կնքվում են սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց կողմից սույն որոշման 4-րդ կետով նախատեսված կարգով համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա և պայմանագրում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝

1) պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարան ստացած անձանց՝ նվիրառուների միջոցների հաշվին,

2) բնակարանի հատկացումը հիմք է հանդիսանում սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վթարային բազմաբանկարան շենքերի սեփականատերերին սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող գույքի՝ բնակարանի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնեմասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու համար,

3) բնակարան ստացող անձը պարտավորվում է սույն որոշման համաձայն աջակցություն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պահանջ չներկայացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

  1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին ՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վթարային շենքերի բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների հաշվառում:
  2. Առաջարկել Ապարան համայնքի ղեկավարին՝

1) ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմ,

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վթարային շենքերի բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում,

3) սույն որոշման համաձայն բնակարանների հատկացումից հետո վեցամսյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի միջոցների հաշվին իրականացնել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վթարային շենքերի քանդման աշխատանքները,

4) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վթարային շենքերի քանդման թույլտվությունը և ապամոնտաժման աշխատանքների ավարտման մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե` քանդված շենքերի բնակարանների և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համապատասխան բաժնեմասի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու նպատակով։

  1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ եռամսյակային պարբերականությամբ ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

  • Discussed

    20.07.2023 - 07.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2647

Print