Add to favourites

Located in RA National Assembly

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

«Հոդված 25.1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինումը

  1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը տնօրինվում է հետևյալ եղանակներով.
  • այն նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը թողնելով՝ որոշակի ժամկետով, սակայն ոչ ավել, քան մինչև վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը, կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը հանձնելով.
  • պատմական, հուշային, գեղարվեստական կամ գեղագիտական արժեք ունեցող նվերը, որի որակական կամ հատուկ հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում վերջինիս պահպանումը, ուսումնասիրումը, հետազոտումն ու հրապարակումը հասարակության համար, պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելով.
  • շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելով կամ այլ եղանակով տնօրինելով.
  • այն սույն օրենքով սահմանված կարգով հրապարակային սակարկություններով իրացնելով.
  • սույն օրենքով սահմանված կարգով գույքը նվիրաբերելով «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով բարեգործություն իրականացնող սուբյեկտներին` այն բարեգործական ծրագրերի շրջանակում օգտագործելու նպատակով:
  1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը տնօրինում է Կոմիտեն՝ բացառությամբ «Պետական արարողակարգի մասին» օրենքով նախատեսված դեպքերի:
  2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձած գույքն իրացվում է հրապարակային սակարկություններով կամ այն նվիրաբերելով «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով բարեգործություն իրականացնող սուբյեկտներին` այն բարեգործական ծրագրերի շրջանակում օգտագործելու նպատակով: Շուտ փչացող գույքը, պահպանման էական ծախսեր պահանջող գույքը և կենդանիներն իրացվում են անհապաղ:
  3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի տեսակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները և նշված գույքի տնօրինման՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված եղանակների ընտրության մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները տնօրինվում են «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Պետական գույքի օտարումից ստացված միջոցների տնօրինումը

  1. Պետականգույքի օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը (պահպանություն և այլն), որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և համապատասխան համայնքների բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համամասնություններով, եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում:
  2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու դեպքում օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը (պահպանություն և այլն), որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով: Սույն մասով սահմանված դրամական միջոցներից աջակցություն ստացող բարեգործ ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբերը, ցանկը և դրամական աջակցության իրականացման առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, այդ թվում՝ պետական գույքի օտարման և նվիրաբերության կարգերում համապատասխան փոփոխությունները կատարվում են մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը:

 

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ կետով.

«5) օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ Վարչապետի և այլ իրավասու անձանց կողմից որպես պարգևատրում տրվող զենքը»:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասում «6-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ և 9-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 19-րդ կետով.

«19) իրականացնում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, Կառավարության անդամների և պատգամավորական պատվիրակությունների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը և «Հանրային ծառայության մասին օրենքի» 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձող նվերների տնօրինման՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1.-րդ հոդվածով սահմանված եղանակների ընտրությունը և այդ նվերների տնօրինումը (բացառությամբ հրապարակային սակարկություններով և նվիրաբերության եղանակով իրացման)»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։

 

 

  • Discussed

    18.07.2023 - 02.08.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, State property management, Fight against corruption, State property alienation, State property contribution and dedication, Use and maintenance of state property, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2608

Print