«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
0 - Disagree
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը և դիմումի քննարկման արդյունքների մասին մաքսային մարմնի որոշման ձևը սահմանում է Կառավարությունը։ Նույն օրենքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը և դիմումի քննարկման արդյունքների մասին մաքսային մարմնի որոշման ձևը սահմանում է Կառավարությունը:
Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N289 որոշմամբ սահմանված են ապրանքների մասին հայտարարագրում ապրանքների բացթողումից հետո իրականացվող փոփոխությունները։ Մասնավորապես, նշված որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի համաձայն՝ ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում իրականացվող փոփոխությունների համար այն դեպքում, երբ նախատեսվում է մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգում, ներկայացվում է նույն որոշմամբ սահմանված՝ ապրանքների ճշգրտման ձևը և հիմնավորող փաստաթղթեր։
-
Discussed
17.07.2023 - 01.08.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2463
Print