Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայուն զարգացման
հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը
բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառման պահանջից: Հայեցակարգի մշակումը պայմանավորված
է հանրապետությունում ոռոգման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման և կայուն
զարգացմանն ուղղված մեխանիզմների առաջադրման հրամայականով։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ջրօգտագործողների ընկերությունների 15-ամյա գործունեության վերլուծությունը փաստում է, որ
ինչպես ՀՀ օրենքներում, այնպես էլ իրավահարաբերություններում, որոշակի սկզբունքների հստակեցման կամ
վերանայման անհրաժեշտության կարիք կա։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում
են ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում
պետության կողմից իրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են
ոռոգման համակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները,
ինչպես նաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:
Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգության ռազմավարական,
ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը`
Ապահովել ջրախնայող՝ արդի տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգերի արդյունավետ
կառավարումն ու կայուն զարգացումը:
4. Կարգավորման նպատակը և բնույթը

Ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգի ընդունման
նպատակն է ոռոգման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ հանրապետությունում ջրային
ռեսուրսների անվտանգության մակարդակի բարձրացումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Ներկայացված որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան ոռոգման ջրի մատակարարման և դրան հարակից
ոլորտներում ներառված անձանց իրավահարաբերությունների օրենսդրորեն կարգավորմանը, որի կիրառությունը
կբերի բնագավառում առկա, ինչպես նաև սույն հայեցակարգում ներառված խնդիրների կանոնակարգմանը և
ոլորտի արդյունավետ կառավարմանը:
Այն թույլ կտա ջրային համակարգերի արդյունավետ օգտագործումը և շահագործումը, կստեղծվեն
վերականգնման ու պահպանման տնտեսական խթանները, կսահմանվեն ֆինանսական օգնության տրամադրման
նպատակահարմարությունը, ինչը ուղղված կլինի սահմանված ժամանակահատվածում հստակ նպատակներին
հասնելուն և այն կապահովի ՋՕԸ-երի գործունեության թափանցիկությունը՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն
ռիսկերը:
7. Տեղեկատվություն
«Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայուն զարգացման
հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություն
չի նախատեսվում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026 թ.թ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայուն զարգացման
հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստան համար հիմք են
հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառումը:

  • Discussed

    14.07.2023 - 30.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2480

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Համայնքային սեփականություն հանդիսացող երրորդ կարգի ոռոգման համակարգերը ևս օտարման ենթակա չեն։ Ինչու ենթակա չեն, խնդրում եմ պարզաբանեք, եթե համայնքային սեփականություն է, ապա ով է իրավասու համայնքին պարտադրել որևէ որոշում։ Առաջարկում եմ մի փոքր մանրամասնել։

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Պետական սեփականություն համարվող առաջին և երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին: Մի փոքր մանրամասնեք այս պարբերությունը։

See more