«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
1 - Disagree
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ եթե մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները դասվում են ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրերի այնպես, որ, հայտարարատուի կատարած հաշվարկի համաձայն, դրանց հայտարարագրման հետ կապված ծախսերը համադրելի են կամ գերազանցում են վճարման ենթակա մաքսային վճարները, ապա հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա մաքսային մարմինները կարող են թույլատրել այդ ապրանքները հայտարարագրել` դասելով դրանք այն ապրանքի ծածկագրին, որի համար Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ: Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի կիրառման դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը:
Ներկայումս համապատասխան իրավահարաբերությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 05․03․2015թ․ N208-Ն որոշմամբ, որտեղ հղում է կատարվում մինչև 01․01․2018թ․ գործող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքին և մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքին։
-
Discussed
12.07.2023 - 27.07.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2111
Print