ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների կարգավիճակի հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող հավատարմագրված մասնագետների ցանկը։
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված մասնագետների ցանկում հետագայում փոփոխությունների դեպքում՝ մասնագետների փոփոխված ցանկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ այդպիսի փոփոխությունների իրականացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ֆիզիկական անձանց կողմից, որպես անձնական օգտագործման ապրանքներ, առանց ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման ապրանքների ներմուծման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2.20-րդ բաժնում ընդգրկված մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների (այսուհետ՝ Ապրանքներ) կարգավիճակի հաստատման հետ կապված հարաբերությունները:
2. Ապրանքներն առանց մաքսատուրքի և հարկերի ներմուծման նպատակով ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված ուղևորային մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմիններին են ներկայացնում Ապրանքների վերաբերյալ մշակութային փորձագիտական եզրակացությունը (այսուհետ՝ փորձագիտական եզրակացություն)՝ հաստատված մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փորձագիտական եզրակացության մեջ պարտադիր ներառվող տեղեկություն է հանդիսանում Ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2.20-րդ բաժնում ընդգրկված որևէ ապրանքին համապատասխանության վերաբերյալ տեղեկությունը:
4. Փորձագիտական եզրակացությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների համաձայն՝ Լիազոր մարմնի կողմից հավատարմագրված` մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից:
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված փորձաքննության իրականացման նպատակով անձը ապրանքները ներմուծելուց հետո նախքան մաքսային հայտարարագրումը դիմում է փորձագետին՝ ներկայացնելով փորձաքննության իրականացման համար պահանջվող փաստաթղթերը, որոնք ենթակա են հաստատման Լիազոր մարմնի կողմից:
6. Փորձագետների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Լիազոր մարմնի և մաքսային մարմնի պաշտոնական կայքերում։
7. Ֆիզիկական անձանց կողմից մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բացթողումից հետո այդպիսի ապրանքների և կիրառված արտոնությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից տրամադրված փորձագիտական եզրակացության օրինակները մաքսային մարմինը կիսամյակային պարբերականությամբ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներկայացնում է Լիազոր մարմին՝ հաշվառման նպատակով:
8. Լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության հաստատումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ այդպիսի հաստատման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո կամ թղթային եղանակով։
9. Լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության հաստատման ձևաչափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Լիազոր մարմնի համատեղ հրամանով։
-
Discussed
10.07.2023 - 25.07.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2252
Print