Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝

          «11) եթե թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ` սույն մասի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից և կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով:

 

  • Discussed

    10.07.2023 - 25.07.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6277

Print

Related documents / links

Suggestions

Սերգեյ Կարապետյան

24.07.2023

Նախագիծը ավտոներկրողների դաշտը կտանի մոնոպոլիզացման․ խոշոր դիստրիբյուտրներն ու դիլլերները գերշահույթով կաշխատեն, իսկ այն կազմակերպությունները, որոնք դիստրիբյուտոր չեն, ներմուծում և արտահանում են կամ տեղում վաճառում, բնականաբար կվերանայեն գները։ Արդյունքում ողջ հարկային բեռը կկրեն սպառողները։

Marine Budaghyan

24.07.2023

Եթե նախագծի նպատակը ԱԱՀ-ի անհիմն վերադարձը կանխելն է, միգուցե այնպիսի վարչարարություն իրականացնեիք, որով կկարողանայիք շուկան մաքրել ոչ օրիանապահ հարկատուներից, այլ ոչ թե «թացը խառնել չորի հետ»։

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

22.07.2023

Համաձայն նախագծի հարկ վճարողը ՀՀ տարածք ներմուծված մեքենայի համար ԱԱՀ -է վճարելու մաքսային մարմիններին և ՀՀ տարածքում օտարման դեպքում ևս ԱԱՀ է հաշվարկելու և վճարելու, բայց ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն հաշվանցելու իրավունք չի ունենալու։ Այսինքն` ստացվում է, որ նույն մեքենայի համար երկու անգամ ԱԱՀ է հաշվարկվելու, որը չի բխում հարկային օրենսգրքի և ԱԱՀ-ի տրամաբանությունից։

See more