Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և « «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   Օրենքի 3-րդ հոդվածում «օրենսգրքով» բառից հետո լրացնել « «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով» բառերը։

Հոդված 2.   «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման և իրականացման լիազոր պետական մարմնի» բառերով, իսկ «Գանձարանն» բառը փոխարինել «Մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման և իրականացման լիազոր պետական մարմինն» բառերով:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի ա)  ենթակետում «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ պետական պահուստի համալրման նպատակով.» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման և իրականացման լիազոր պետական մարմնին՝ ազգային պահուստի համալրման նպատակով.» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «գանձարանին» բառը փոխարինել   «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման և իրականացման լիազոր պետական մարմնին» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին» բառերը փոխարինել «պետական գույքի կառավարման լիազոր մարմնին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 17-րդ կետից հանել  «թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակության նոր 5-րդ կետով.

«5) պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի։»։

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդված 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակության նոր 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերով.

«28. իրականացնում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառումը.

  1. ապահովում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը.
  2. պետական մարմինների, հիմնարկերի և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառումը և օտարումն իրականացնում է պետական գույքի հաշվառման և օտարման օրենսդրության համաձայն։»

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «մտավոր սեփականության օբյեկտները» բառերից հետո լրացնել «պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը»  բառերով։»։

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    06.07.2023 - 21.07.2023

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2165

Print