Add to favourites

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2023 թվականի   N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնները սահմանելու մասին» 1422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3 Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ 15-օրյա ժամկետում հաստատել ձկնաբուծությամբ զբաղվող և Եվրոպական միության երկրներ լիազոր մարմին արտահանման հայտ ներկայացրած ձկնաբուծական տնտեսությունների կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը:»:

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը․

3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6. Ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների` մնացորդային նյութերի հսկողությունն իրականացվում է Եվրոպական միությունում ընդունված ստանդարտներով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում։

     4) որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Լաբորատոր փորձարկումներով անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշմամբ սահմանված կարգով:»:

5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Փորձարկման լաբորատորիաները՝ վտանգավոր նյութի հայտնաբերման դեպքում պարտավոր են մեկօրյա ժամկետում  գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    03.07.2023 - 20.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3604

Print