Տիգրան Ստեփանյան
29.06.2023
Ի՞նչ լուծում է առաջարկվում քանդման ենթակա ճանաչված շենքերի բնակարանների սեփականատերերին։ Թե ուղղակի մի օր սեփականատերը կստանա ծանուցում, որ ձեր շենքը քանդելու մասին որոշում կա, տարածքն ազատեք
7 - Agree
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2023 թվականի N___-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «4» և «5» ենթակետերը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» oրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել`
1) տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) լիցենզավորված (մասնագիտացված) կազմակերպության եզրակացության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին, առաջարկությամբ)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.
1) 12-ամսյա ժամկետում, ՀայաստանիՀանրապետությանկառավարությանքննարկմանըներկայացնել տեխնիկականվիճակիցելնելովբնակելի, հասարակականևարտադրականնշանակությանշենքերը/շինություններըշահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդմանենթակա) ճանաչելու վերաբերյալծրագրայինառաջարկներ՝ըստ միջոցառումների ժամանակացույցի.
2) մինչև տվյալ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մարտի 1-ն ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու գործընթացի ապահովման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, նախաձեռնել միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքներ և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված N1 հավելվածի պահանջները ենթակա են կատարման (պետական, համայնքային, մասնավոր կամ համաֆինանսավորման սկզբունքով ձևավորված միջոցներով) միջնաժամկետ, տարեկան բյուջետային կամ ներդրումային այլ ծրագրերի հաստատման և շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգն ուժի մեջ մտնելու օրվանից:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի:
Discussed
29.06.2023 - 14.07.2023
Type
Decision
Area
Urban planning
Ministry
Urban Development Committee
Views 2572
Print29.06.2023
Ի՞նչ լուծում է առաջարկվում քանդման ենթակա ճանաչված շենքերի բնակարանների սեփականատերերին։ Թե ուղղակի մի օր սեփականատերը կստանա ծանուցում, որ ձեր շենքը քանդելու մասին որոշում կա, տարածքն ազատեք